Հայտարարություն պարտատոմսերի առաջին տրանշի վերաբերյալ

03.04.2016

Թողարկողի անվանումը` «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերություն:

«Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի առաջին տրանշի հիմնական պայմանները

Արժեթղթերի դասը

Անվանական արժեկտրոնային

Արժեթղթերի ձևը

Ոչ փաստաթղթային

Մեկ արժեթղթերի անվանական արժեքը

100 ԱՄՆ դոլար (նվազագույն քանակը` 10 հատ, այսինքն պարտատոմսի ձեռք բերման համար գնման նվազագույն ծավալը 1000 ԱՄՆ դոլար)

Արժեթղթերի քանակը

50 000 հատ

Մեկ թողարկման ընդհանուր ծավալ

5 000 000 ԱՄՆ դոլար

Արժեկտրոնային եկամուտ (պարտատոմսերի անվանական տոկոսադրույք )

Տարեկան 8%, որը կհաշվարկվի սկսած թողարկման և տեղաբաշխման օրվան հաջորդող օրվանից:

Արժեկտրոնային եկամուտների վճարում

Եռամսյակային վճարումների պարբերականությամբ

Շրջանառության ժամկետ

24 ամիս

Թողարկման ամսաթիվ

08.04.2016թ.

Տեղաբաշխման ժամկետ

08.04.2016թ.-14.06.2016թ.

Կորպորատիվ պարտատոմսերը կարող եք ձեռքբերել «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում, իսկ տեղաբաշխման ավարտից սկսած դրանք շրջանառվելու են երկրորդային շուկայում (ցուցակումից հետո) մասնավորապես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:

Պարտատոմսերը ձեռքբերելու համար անհրաժեշտ է արժեթղթերի և բանկային հաշիվներ բացել, համապատասխանաբար , «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ –ում և «Յունիբանկ» ԲԲԸ –ում: «Յունիբանկը» հանդիասանում է Հաշվի օպերատոր, հետևաբար բոլոր հաշիվները հնարավոր կլինի բացել հենց բանկում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի մարման ամսաթիվը` 08.04.2018թ.:

Ծանուցում

«Յունիբանկ» ԲԲԸ թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով.

Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում` 08.07.2016թ.

Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում` 08.10.2016թ.

Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում` 08.01.2017թ.

Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում` 08.04.2017թ.

Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում` 08.07.2017թ.

Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում` 08.10.2017թ.

Արժեկտրոնային եկամուտների յոթերորդ վճարում` 08.01.2018թ.

Արժեկտրոնային եկամուտների ութերորդ վճարում` 08.04.2018թ.

Արժեկտրոնային եկամտի, ինչպես նաև մարման գումարը վճարվում է վճարման նախորդ աշխատանքային օրվա ժամը 18։00-ի դրությամբ կազմված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա «Յունիբանկ» ԲԲԸ-ում` պարտատոմսերի անվանական արժեքին հավասար գումարները ներդրողների բանկային համապատասխան հաշիվներին փոխանցելու միջոցով:

Պարտատոմսերի և Բանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Պարտատոմսերի թողարկման Ազդագրում:

Ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 02.04.2016թ.-ին N1/204A որոշման համաձայն (ուժի մեջ է մտել 03.04.2016թ-ից):

Ներդրողը կարող է ձեռք բերել Ազդագիրը և Ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում (հասցեները տես բանկի ինտերնետային կայքում` www.unibank.am), իսկ էլեկտրոնային պատճենը` «Յունիբանկ» ԲԲԸ-ի ինտերնետային կայքում` www.unibank.am:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Գագիկ Զաքարյան. «Յունիբանկը նախատեսում է բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխում իրականացնել»
  • Յունիբանկը կգործարկի «Պրոտոբեյզ Լաբարատորիզ»-ի ProtoCRM համակարգը
  • Յունիբանկի սպառողական վարկերի աճը կազմել է 290%
  • Հայտարարություն
  • Ոսկու գրավով վարկեր արդեն կարելի է ձևակերպել Յունիբանկի 11 մասնաճյուղերում
  • Յունիբանկն ընդունում է օնլայն հայտեր` «U-Cash» սպառողական վարկի համար
Տեսնել բոլորը