Յունիբանկը բարելավել է ոսկու գրավով վարկերի պայմանները

21.04.2016

Յունիբանկը վերանայել է ոսկու գրավով տրամադրվող վարկերի պայմանները և դրանք առավել մատչելի դրաձրել հաճախորդների համար: Վարկի առավելագույն գումարը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ կամ 2 000 ԱՄՆ դոլար, ժամկետը` մինչև 24 ամիս, տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում` սկսած 22%-ից, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` 16%-ից: Գրավի գնահատման միջնորդավճար առկա չէ:

«U-Gold» վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի 11 մասնաճյուղերում` «Թամանյան», «Աճառյան», «Դավիթ Բեկ» և «Քոչար» երևանյան մասնաճյուղերում և «Էջմիածին», «Սևան», «Արտաշատ», «Գյումրի», «Վանաձոր», «Արթիկ» և «Արմավիր» մարզային մասնաճյուղերում:

Վարկը կարելի է ձևակերպել նշված մասնաճյուղերում` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:

«U-Gold» վարկատեսակի տրամադրման մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի «Սպառողական վարկեր» բաժնում կամ դիմել Յունիբանկի տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55 հեռահոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին
  • Յունիբանկը Լոնդոնում մասնակցում է Cbonds Emerging Markets Bond Conference համաժողովին
  • «Յունիբանկը» զիջել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները
  • Պարտատոմսերի առաջին տրանշի վերաբերյալ հաճախակի տրվող հարցեր
  • Յունիբանկը սկսել է 8% եկամտաբերությամբ պարտատոմսերի թողարկումը
  • «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
Տեսնել բոլորը