2016թ.-ի ապրիլի 14-15 Լոնդոնում կկայանա Cbonds Emerging Markets Bond Conference համաժողովը` նվիրված պարտատոմսերի շուկային: Համաժողովին կմասնակցեն առաջատար
ներդրումային բանկերի և խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ ԱՊՀ երկրներից, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից: Յունիբանկը համաժողովում
ներկայացնում են բանկի բաժնետերեր Գեորգի Պիսկովը, Գագիկ Զաքարյանը և Խորհրդի անդամ Արարատ Ղուկասյանը:
Համաժողովի ծրագիրը ներառում է պարտատոմսերի շուկայի փորձագետների ելույթներ ֆինանսական շուկաների ներկա վիճակի, առանձնահատկությունների և զարգացման հեռանկարների
մասին: Նախատեսված են նաև առանձին սեկցիաներ և քննարկումներ: Յունիբանկի պատվիրակությունն իր ելույթում կներկայացնի Հայաստանի ներդրումային հնարավորությունները
և իր կողմից թողարկված պարտատոմսերի պայմանները:
Հիշեցենք, որ Յունիբանկը հայտարարեց 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 08.04.2018թ.-ին:
Առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի և առաջարկվող պարտատոմսերի մասին մանրամասն տեղեկատվություն, Յունիբանկը հրապարակել է www.unibank.am կայքում 04.04.2016թ.-ին:
Պարտատոմսերը կարել է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 45 մասնաճյուղերում: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 08.04.2016թ.-ից մինչև 14.06.2016թ.: Թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, ինչը ներառում է յուրաքանչյուրը 100 դոլար անվանական արժեքով 50 000 պարտատոմս: Պարտատոմսերի տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, ներառում է 1000 ԱՄՆ դոլար արժողությամբ 10 հատ պարտատոմս: Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
«Յունիբանկը» զիջել է զոհված զինծառայողների ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները12.04.2016 Տեսնել ավելին
-
Պարտատոմսերի առաջին տրանշի վերաբերյալ հաճախակի տրվող հարցեր12.04.2016 Տեսնել ավելին
-
Յունիբանկը սկսել է 8% եկամտաբերությամբ պարտատոմսերի թողարկումը11.04.2016 Տեսնել ավելին
-
«Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն07.04.2016 Տեսնել ավելին
-
Հայտարարություն պարտատոմսերի առաջին տրանշի վերաբերյալ03.04.2016 Տեսնել ավելին
-
Գագիկ Զաքարյան. «Յունիբանկը նախատեսում է բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխում իրականացնել»17.03.2016 Տեսնել ավելին