Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխեց թողարկված պարտատոմսերը

15.06.2016


Յունիբանկը հաջողությամբ ավարտեց 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը: Նախատեսված է, որ պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում:

Յունիբանկի թողարկած պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Թողարկման ծավալը կազմեց 5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2018թ.-ի ապրիլի 8-ին:

Յունիբանկը միշտ քայլել է ժամանակին համահունչ և համապատասխանել համաշխարհային միտումներին: Ներդրումային գործիքներ առաջարկելով հասարակությանը` բանկը ստեղծում է խնայողությունների շահավետ և երկարաժամկետ ներդրման լրացուցիչ հնարավորություն: Ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի պարտատոմսերի և բաժնետոմնսերի նկատմամբ փաստում է բանկի գործունեության հանդեպ բնակչության բարձր վստահության և Յունիբանկի արդյունավետ և հեռանկարային ռազմավարության մասին: 2016-2020թթ. զարգացման ռազմավարության համաձայն, Յունիբանկի շուկայական մասնաբաժինը ավանդների գծով նախատեսվում է մեծացնել մինչև 9%, մանրածախ բիզնեսի գծով` 13%, իսկ ՓՄՁ-ների գծով` 9.5%: Հաճախորդների թիվը 2020թ.-ին կկազմի մինչև 430 000, իսկ կապիտալի մեծությունը՝ 42 մլրդ դրամ: Արդյունքում` 2020թ.-ին բանկը կապահովի 5 մլրդ դրամի շահույթ:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկի» բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի B հարթակում
  • Յունիբանկի ISO 27001:2013 հավաստագիրը հաջողությամբ վերահաստատվեց
  • Այսօր Յունիբանկը կավարտի պարտատոմսերի տեղաբաշխումը
  • Յունիբանկը բաժնետերերին ներկայացրեց 2015թ.-ի Տարեկան հաշվետվությունը
  • «Ժողովրդական բանկ». Յունիբանկի բաժնետոմսերի երրորդ թողարկում և Բաժնետերերի տարեկան ժողով
  • Դիտեք «Յունիբանկ» ԲԲԸ-ի Խորհրդի անդամ Արարատ Ղուկասյանի և ֆինանսական տնօրեն Գոհար Գրիգորյանի հարցազրույցը բաժնետոմսերի նոր թողարկման մասին
Տեսնել բոլորը