Ինչպիսի՞ բաժնետոմսեր է առաջարկում Յունիբանկը և ի՞նչ գնով:
Բանկն առաջարկում է ոչ փաստաթղթային (այսինքն` էլեկտրոնային, ոչ տպագրական եղանակով պատրաստված) սովորական բաժնետոմսեր: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ:
Բաժնետոմսերը դրամական միջոցների երկարաժամկետ ներդրման գործիք են և լավ հնարավորություն` խնայողությունները դիվերսիֆիկացնելու համար:
Բաժնետոմսերի նկատմամբ հաշվարկվող շահութաբաժինները և առք ու վաճառքի դեպքում գնի դրական տարբերությունը ենթակա չէ հարկման: Բացառություն են կազմում միայն ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք, որոնց համար առկա է 10% եկամտահարկ:
Սահմանված է արդյո՞ք գնման և վաճառքի նվազագույն ծավալ:
Սահմանվել է 1 մլն ՀՀ դրամի չափով գնման նվազագույն ծավալ, սակայն, եթե գնորդը հետագայում ցանկություն հայտնի վաճառելու բաժնետոմսերը, ապա նա կարող է դրանք վաճառել ցանկացած քանակությամբ, նույնիսկ` ընդամենը մեկ բաժնետոմս:
Բաժնետոմսերը կարող եք վաճառվել տեղաբաշխման ավարտից հետո ցանկացած պահի` գրանցված բրոքերի միջոցով: Յունիբանկը ևս դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ և ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ, հետևաբար, մոտենալով Բանկի ցանկացած մասնաճյուղ ևս, կարող եք գնել և վաճառել Բանկի բաժնետոմսերը:
Բաժնետոմսերի իրացվելիությունը բարձրանում է այն դեպքում, եթե առկա է շուկա ստեղծող` մարքետ-մեյքեր, որը բաժնետոմսի անընդհատ երկկողմանի գնանշումներ է ապահովում, հնարավորություն ընձեռելով ներդրողներին ցանկացած պահի վաճառել, իրացնել իրենց ունեցած արժեթուղթը: Որպես Յունիբանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյքեր հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:
Որո՞նք են Յունիբանկի բաժնետոմսերի առավելություները :
Բանկի բաժնետեր հաճախորդների համար գործում են ավանդների հատուկ տոկոսադրույքներ` մինչև 8.2% տարեկան ԱՄՆ դոլարի և մինչև 15.5% տարեկան ՀՀ դրամի համար:
Այդպիսով, բանկի բաժնետերերի համար ավանդի տկոսադրույքը բարձրացվում է`
- 0.5%` եթե ավանդը ներդրվում է 181-365 օր ժամկետով
- 1 %` եթե ավանդը ներդրվում է 366 և ավել օր ժամկետով
այն դեպքում, երբ ավանդի գումարը չի գերազանցում բաժնետոմսերի գումարի 10-ապատիկը: Բաժնետերերին տրամադրվում է սպասարկման արտոնյալ պայմաններ` Prive փաթեթի միջոցով`
1-ից մինչև 10 մլն ՀՀ դրամ գումարի բաժնետոմսեր գնելու դեպքում`
- VISA Gold մուլթիարժութային քարտ
- Հայաստանում ապրանքներ և ծառայություններ ձեռքբերելիս զեղչային համակարգից օգտվելու հնարավորություն
- Անվճար օնլայն բանկինգ
- Անվճար երաշխավորված ավտոկայանատեղի Prive մասնաճյուղի դիմաց
10- ից մինչև 50 մլն ՀՀ դրամ գումարի բաժնետոմսեր գնելու դեպքում `
- VISA Infinite մուլթիարժութային քարտ
- Անվճար միջազգային երաշխավորություն
- Priority Pass անվճար ծառայություն, որը մուտքի իրավունք է տալիս աշխարհի 120 երկրների օդանավակայանների 900 VIP-սրահներ
- 24/7 կոնսյերժ ծառայություն
- Անվճար օնլայն բանկինգ
- Անվճար դեպոզիտար արկղ 3 ամսով
- Անհատական մենեջեր
- Հայաստանում ապրանքներ և ծառայություններ ձեռքբերելիս զեղչային համակարգից օգտվելու հնարավորություն
- Անվճար միջազգային SIM-քարտ
- Անվճար երաշխավորված ավտոկայանատեղի Prive մասնաճյուղի դիմաց
50 մլն ՀՀ դրամ ը գերազանցող գումարի բաժնետոմսեր գնելու դեպքում `
- VISA Infinite մուլթիարժութային քարտ
- Անվճար միջազգային երաշխավորություն
- Priority Pass անվճար ծառայություն, որը մուտքի իրավունք է տալիս աշխարհի 120 երկրների օդանավակայանների 900 VIP-սրահներ
- 24/7 կոնսյերժ ծառայություն
- Անվճար օնլայն բանկինգ
- Երկու անվճար դեպոզիտար արկղ 3 ամսով
- Անհատական մենեջեր
- Հայաստանում ապրանքներ և ծառայություններ ձեռքբերելիս զեղչային համակարգից օգտվելու հնարավորություն
- Անվճար միջազգային SIM-քարտ
- Անվճար երաշխավորված ավտոկայանատեղի Prive մասնաճյուղի դիմաց
Բանկի Խորհրդի կողմից հաստատված 2016-2020թթ ռազմավարության համաձայն նախատեսվում է մինչև 2020 թվականը 10 մլն դոլարի չափով շահույթի ապահովում և դրան համապատախան շահութաբաժինների վճարում:
Ինչպե՞ս կարող եմ ձեռքբերել կամ վաճառել Յունիբանկի բաժնետոմսեր:
Յունիբանկը դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ և ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի կարգավիճակ: Դա նշանակում է, որ Յունիբանկի բաժնետոմսերի համար կարող եք դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ, գլխամասային գրասենյակ կամ ՀՀ-ում գրանցված ցանկացած հաշվի օպերատորի: Բաժնետոմսերը կարող եք վաճառել տեղաբաշխման ավարտից հետո ցանկացած պահի` Յունիբանկի կամ գրանցված այլ բրոքերի միջոցով:
Արդյո՞ք գոյություն ունեն որևէ սահմանափակումներ` օտարերկրյա անձանց կողմից բաժնետոմսերի գնման/վաճառքի առնչությամբ:
Նման որևէ սահմանափակումներ չկան:
Արդյո՞ք առկա է տարիքային սահմանափակում:
Բաժնետոմսեր կարող է գնել ցանկացած չափահաս անձ: Ծնողները կարող են ձեռքբերել բաժնետոմսեր երեխայի անունով:
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ թողարկման Ազդագրին: :
Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի, առաջարկվող բաժնետոմսերի և դրանց հետ առնչվող ռիսկերի համառոտ նկարագիրը, Յունիբանկը հրապարակել է ww.unibank.am կայքում 25.05.2016թ.-ին: Ներդրողը կարող է ձեռքբերել Ազդագրի թղթային տարբերակը բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքի «Բաժնետերեր և ներդրողներ» բաժնում:
Ո՞րն է տեղաբաշխման վերջնաժամկետը:
2016թ.-ի հուլիսի 20-22-ը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում տեղի կունենա տեղաբաշխման գործընթացը: Տեղաբաշխման մեկնարկման հստակ օրը կհրապարակվի բանկի կայքում (www.unibank.am) տեղաբաշխման օրվանից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:
Կարող եմ արդյո՞ք բաժնետոմսերի նվիրատվություն կատարել:
Այո, նվիրատվության հիման վրա արժեթղթերի փոխանցումները կատարվում են ազատ առաքմամբ (ST փոխանցում)՝ նվիրատուի պահանջով, եթե նվիրատուն ներկայացնում է նվիրատվության պայմանագիրը, կամ համաձայնությամբ ազատ առաքմամբ (FOP փոխանցում), եթե նվիրատվության պայմանագիրը ներկայացված չէ:
Կարող եմ արդյո՞ք բաժնետոմսերի ժառանգություն գրանցել:
Այո, ժառանգության գրանցման արդյունքում արժեթղթերի ազատ առաքման համար ժառանգը պարտավոր է Հաշվի Օպերատորին ներկայացնել ժառանգության իրավունքի վկայականը, բաժնետոմսերի հաշվի բացման փաստաթղթերը, եթե ժառանգի (ժառանգների) համար նախկինում արժեթղթերի հաշիվ բացված չի եղել տվյալ Հաշվի Օպերատորի միջնորդությամբ, Հաշվի Օպերատորի կանոններով սահմանված այլ տեղեկություններ: Ժառանգության գրանցման համար ազատ առաքմամբ արժեթղթերի փոխանցման գործառնությունը կատարվում է, եթե ժառանգատուի հաշվին Հաշվի Օպերատորի կողմից տրված է ժառանգատուի հաշվի կարգավիճակ:
Ինչպիսի՞ն է արժեթղթերից ստացվող եկամուտների հարկման կարգը:
Ռեզիդենտ իրավաբանական անձանց համար Բաժնետերերի բաժնետոմսերից ստացվող եկամուտներ`շահաբաժինները չեն հարկվում շահութահարկով: Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց դեպքում շահաբաժինները ենթակա են շահութահարկով հարկման որպես պասիվ եկամուտներ՝ 10% դրույքաչափով: Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար բաժնետերերի շահաբաժինները չեն հարկվում եկամտային հարկով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Հատուկ առաջարկ` Յունիբանկի բաժնետեր հաճախորդների համար27.06.2016 Տեսնել ավելին
-
Դրամարկղային հանգույցների ձևավորման, կառույցների արտադրության և տեղադրման փակ մրցույթ19.06.2016 Տեսնել ավելին
-
Գրասենյակային տարածքների վերակառուցման և արդիականացման փակ մրցույթ19.06.2016 Տեսնել ավելին
-
Բացվեց Յունիբանկի «Պարույր Սևակ» նոր մասնաճյուղը16.06.2016 Տեսնել ավելին
-
Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխեց թողարկված պարտատոմսերը15.06.2016 Տեսնել ավելին
-
«Յունիբանկի» բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի B հարթակում14.06.2016 Տեսնել ավելին