Դրամարկղային հանգույցների ձևավորման, կառույցների արտադրության և տեղադրման փակ մրցույթ

19.06.2016

«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ - ն (այսուհետ` Բանկ) փոքր եւ միջին ձեռնարկությունների միջեւ ընտրություն կատարելու նպատակով հայտարարում է մասնաճյուղային ցանցի օպերսրահների և դրամարկղային հանգույցների ինտերյերի ձևավորման, կառույցների արտադրության և տեղադրման փակ մրցույթ 2016թ.-ի հունիսի 20-ից, համաձայն ներկայացված նախագծա-նախահաշվային գնառաջարկների:

Կանխիկ դրամով և այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների անվտանգ սպասարկումն իրականացնելու նպատակով դրամարկղային հանգույցը պետք է առանձնացված լինի բանկի կառուցվածքային մյուս ստորաբաժանումներից, համապատասխանի Բանկի կորպորատիվ ոճին, իսկ աշխատատեղերի Էրգոնոմիկ դիզայնն, հաշվի առնելով տարածքի դասավորության ողջ նրբությունները, չխոչնդոտի անձնակազմի հարմարավետ աշխատանքին:

Դրամարկղային հանգուցը կազմված է դրամարկղային խցիկներից և ճակատային մասից, որը գտնվում է սպասասրահի կողմից :

Որպեսզի ընդգծվի յուրաքանչյուր հաճախորդի անհատականությունը, դրամարկղային հանգույցի խցիկները հարկավոր է իրարից առանձնացնել միջնապատով /վիտրաժ ավազեհարված ապակյա փաթեթով/, նախատեսել ստալեշնիցա հաճախորդի համար: Ընդհանուր կառույցը պատրաստվում է լամինացված սալերից /ДСП/ , բարձրորակ մետաղապլաստե պրոֆիլներից /Saray Aluminium, Մինի օվալ, արծաթագույն/, 6 մմ ապակե փաթեթներից:

Մասնակիցների որակավորման չափանիշները

Աշխատանքները պետք է իրականացվեն համաձայն գործող շինարարական կանոնակարգերի, պետական ստանդարտների, տեխնիկական շահագործման, առողջության, անվտանգության, սանիտարական կանոնների եւ այլ նորմատիվ փաստաթղթերին համապատասխան:

Մասնակից կազմակերպությունը պետք է համապատասխանի հետևյալ որակական չափանիշներին`

  • բարձր հաղորդակցական հմտություններ,
  • մասնագիտական գիտելիքներ տեխնոլոգիաների և ստանդարտների ոլորտում,
  • 3 տարվա փորձ,
  • անձնական մեքենայի և տեխնիկայի առկայություն,
  • պատասխանատվության զգացում:

Ավարտված աշխատանքների հանձնման-ընդունման ԱԿՏ-ի մակագրման պահից մասնակից կազմակերպությունը պետք է երաշխավորի և շահագործման ընթացքում ապահովի ոչ պակաս 36 (երեսուն վեց) ամիս կատարված աշխատանքների որոկական հատկանիշները, իսկ սարքավորումների անխափան աշխատանքը` երաշխիքային կտրոնում նախատեսված ժամանակահատվածում:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են մրցութային հայտերը ներկայացնել Բանկի գլխամասային գրասենյակ` ք.Երևան, Չարենցի փ., 12, թիվ 53, 1-5 հասցեով: Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին` ժամը 9.00-ից մինչև 16.00-ն) կամ ուղարկվել պատվիրված նամակով: Հայտերն ընդունվում են մինչև 2016թ.-ի հունիսի 23-ի ժամը 16.00-ն:

Մրցույթի հայտերի ամփոփումը կկատարվի ս.թ հունիսի 24-ին: Մրցույթում հաղթող կազմակերպությունների հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր:

Մրցույթի անցկացման պայմանները

Մրցույթին մասնակցել ցանկացող կազմակերպությունները մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջներին համապատասխան Բանկ են ներկայացնում մրցույթի հայտերը։ Հայտերը ներառում են հետևյալ տեղեկություններն ու փաստաթղթերը.

ա) մրցույթի մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարները, պետական գրանցման վկայականի պատճենը,

բ) բանկի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն մատակարարվող ապրանքների և մատուցվելիք ծառայությունների որակը,

գ) կատարվող աշխատանքների նախահաշիվը:

դ) մրցույթում շահող կազմակերպությունը պարտավոր է «Յունիբանկ» ԲԲԸ-ում ունենալ, կամ բացակայության դեպքում բացել սեփական հաշվեհամար:

Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Միաժամանակ ծրարի վրա պետք է կատարվեն՝ մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մրցույթի հայտի ներկայացման վայրի /հասցեի/ և «չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը» գրառումները:

Մրցույթի մասնակիցները, մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Հայտի փոփոխությունը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

Մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում Բանկի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների միջև կնքվում է պայմանագրեր, ընդ որում Բանկը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներին առաջարկում է կնքել պայմանագրեր մրցույթի արդյունքների մասին արձանագրության ձևակերպումից հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում:

Հարցերի դեպքում դիմել Հայկ Նալբանդյանին` զանգահարելով (+374) 43 00 74 01 կամ (+374 10) 59-22-59 (ներքին` 300) հեռախոսահամարներով:


ԼՈՏ 1


Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Գրասենյակային տարածքների վերակառուցման և արդիականացման փակ մրցույթ
  • Բացվեց Յունիբանկի «Պարույր Սևակ» նոր մասնաճյուղը
  • Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխեց թողարկված պարտատոմսերը
  • «Յունիբանկի» բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ի B հարթակում
  • Յունիբանկի ISO 27001:2013 հավաստագիրը հաջողությամբ վերահաստատվեց
  • Այսօր Յունիբանկը կավարտի պարտատոմսերի տեղաբաշխումը
Տեսնել բոլորը