Հարգելի քարտապաններ,
տեղեկացնում ենք, որ Յունիբանկի «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի պայմաններում, որի շրջանակներում քարտով գործարքներ կատարելիս կուտակվում են բոնուսային միավորներ, 01.01.2017թ. տեղի կունենա փոփոխություն: 2017թ.-ի հունվարի 1-ից եռամսյակը մեկ հաճախորդի քարտային հաշվին կհաշվեգրվի կուտակված միավորներին համարժեք դրամ, եթե կուտակված միավորները գերազանցեն 1500-ը: Միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով` յուրաքանչյուր հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ քարտապաններին բոնուսային միավորներ շնորհվում են են Հայաստանում և արտերկրում Յունիբանկի VISA և ArCa քարտերով միայն անկանխիկ ձևով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների): Քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր, որոնց դիմաց կարելի է ստանալ դրամական միջոցներ` 1 միավորը=1 ՀՀ դրամի:
3000 միավոր կուտակած քարտապանների միջև եռամսյակը մեկ անցկացվում է թվով 3 IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն: Հաղթողներն ընտրվում են վիճակահանությամբ` մասնակիցների ցանկից բանկային քարտի համարի պատահական ընտրությամբ:
«Յունիբանկը» մշտապես իրականացնում է իր հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված ծրագրեր և խթանում է քարտով կատարվող գործարքների ավելացումը` քարտապաններին առաջարկելով շահավետ և պարզ ծրագիր: Այն քարտապանից ոչ մի լրացուցիչ գործողություն չի պահանջում: Պարզապես հաճախորդը կատարում է իր առօրյա վճարումները քարտով, իսկ բանկը հաշվարկում է միավորները և գումար փոխանցում քարտային հաշվին:
«Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.unibank.am կայքի «Բանկային քարտեր» բաժինը:
Տեղեկատու կենտրոն` 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի ընդհանուր կապիտալը գերազանցեց 35,2 մլրդ ՀՀ դրամը29.12.2016 Տեսնել ավելին
-
Դեկտեմբերին 24-ին` շաբաթ օրը, հաճախորդների սպասարկում իրականացնող մասնաճյուղերի ցանկը22.12.2016 Տեսնել ավելին
-
Յունիբանկը հաջողությամբ ավարտեց PCI PIN Security 2.0 պահանջների համապատասխանության սերտիֆիկացման գործընթացը21.12.2016 Տեսնել ավելին
-
Դեկտեմբերին 17-ին` շաբաթ օրը, հաճախորդների սպասարկում իրականացնող մասնաճյուղերի ցանկը15.12.2016 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» բաժնետերերին կվճարի միջանկյալ շահութաբաժիններ12.12.2016 Տեսնել ավելին
-
Ներմուծող և արտահանող ձեռնարկություններին Յունիբանկն առաջարկում է հատուկ բիզնես վարկեր` շահավետ պայմաններով11.12.2016 Տեսնել ավելին