Նոր ակցիա` Յունիբանկն առաջարկում է SWIFT-ով փոխանցումներ մատչելի սակագներով

09.01.2017


Ապահովության և հարմարավետության շնորհիվ դրամական փոխանցումների SWIFT միջազգային համակարգն այսօր աշխարհում ամենապահանջված համակարգերից մեկն է: SWIFT համակարգով կարելի է ցանկացած մեծության գումար փոխանցել Հայաստանից արտերկիր կամ հակառակ ուղղությամբ, ինչպես նաև` վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց:

Հաշվի առնելով հաճախորդների պահանջարկը, Յունիբանկն իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում առաջարկում է մատչելի սակագներ SWIFT դրամական փոխանցումների ամենապահանջված ուղղությունների համար: Այսպես, անկախ գումարի մեծությունից, SWIFT-ով Չինաստան և Գերմանիա կատարած բոլոր դրամական փոխանցումների համար սահմանվել է ընդամենը 10 000 ՀՀ դրամ սակագին: Նույն սակագինը կգործի նաև Ավստրիա մինչև 50 000 եվրո, ինչպես նաև Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա և Չինաստան մինչև 12 500 եվրո փոխանցելու դեպքում: Սակագինը ներառում է միջնորդ բանկերի ծախսերը: Ակցիան կգործի 2017թ.-ի հունվարի 10-ից մինչև մարտի 31-ը:

SWIFT համակարգով արդյունավետ աշխատելու և հաճախորդներին լայն հնարավորություններ տրամադրելու համար Յունիբանկը համագործակցում է աշխարհի առաջատար բանկերի հետ: Թղթակից բանկերի լայն ցանցի շնորհիվ Յունիբանկը կարող է իրականացնել ցանկացած միջազգային գործարք և դրամական փոխանցում ապահովել աշխարհի ցանկացած կետ:

Հիշեցնենք, որ 2015-ին Raiffeisen Bank International-ը SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Յունիբանկին հանձնել էր «Որակի գերազանցություն» (RBI STP Quality Awards) մրցանակը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
  • Հաջորդ աշխատանքային օրը` 2017թ.-ի հունվարի 9-ին
  • Ուշադրություն` փոփոխություն «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի պայմաններում
  • Յունիբանկի ընդհանուր կապիտալը գերազանցեց 35,2 մլրդ ՀՀ դրամը
  • Դեկտեմբերին 24-ին` շաբաթ օրը, հաճախորդների սպասարկում իրականացնող մասնաճյուղերի ցանկը
  • Յունիբանկը հաջողությամբ ավարտեց PCI PIN Security 2.0 պահանջների համապատասխանության սերտիֆիկացման գործընթացը
Տեսնել բոլորը