«Յունիբանկի» աշխատակից Ռուզաննա Աբրահամյանը ճանաչվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2016» մրցանակաբաշխության հաղթող

08.02.2017


«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխությանը «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի անդամի լավագույն աշխատակից» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Յունիբանկ» ԲԲԸ-ի Ֆինանսական շուկաներում գործառնությունների դեպարտամենտի տնօրեն Ռուզաննա Աբրահամյանը:

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը մրցանակի կապակցությամբև մաղթում նորանոր հաջողություններ:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը նպատակ է հետապնդում խրախուսելու Բորսայում և Դեպոզիտարիայում ակտիվ ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • «Յունիբանկը» ներդնում է «Protobase Laboratories» ընկերության նոր CRM համակարգը` հաճախորդների դիմումների գծով
  • «Յունիբանկը» ներդրել է «Protobase Laboratories» ընկերության նոր CRM համակարգը` բիզնես վարկերի հայտերի մշակման համար
  • Յունիբանկին հանձնվեց PCI DSS 3.2 ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիրը
  • Նոր ակցիա` Յունիբանկն առաջարկում է SWIFT-ով փոխանցումներ մատչելի սակագներով
  • Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
  • Հաջորդ աշխատանքային օրը` 2017թ.-ի հունվարի 9-ին
Տեսնել բոլորը