2016թ.-ի արդյունքներով Յունիբանկն անցավ PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխանության սերտիֆիկացիոն աուդիտը և ստացավ PCI DSS 3.2 հավաստագիր:
PCI DSS-ը տվյալների անվտանգության լավագույն ստանդարտներից է, որը մշակվել է միջազգային վճարային համակարգերի կողմից` նպատակ ունենալով կատարելագործել քարտերի միջոցով իրականացվող գործարքների պաշտպանության տեխնոլոգիան:
Յունիբանկը մշտապես առանձնացել է տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտում նոր լուծումների ներդրմամբ, այդ թվում` քարտային սպասարկման տեխնոլոգիաների կատարելագործմամբ: PCI DSS ստանդարտով աշխատանքը ևս մեկ քայլ է կառավարման գործընթացների արդյունավետության և տեղեկատվական համակարգերի անվտանգության բարձրացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ PCI DSS ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը Յունիբանկն անցնում է յուրաքանչյուր տարի` սկսած 2013թ.-ից:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Նոր ակցիա` Յունիբանկն առաջարկում է SWIFT-ով փոխանցումներ մատչելի սակագներով09.01.2017 Տեսնել ավելին
-
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ29.12.2016 Տեսնել ավելին
-
Հաջորդ աշխատանքային օրը` 2017թ.-ի հունվարի 9-ին29.12.2016 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` փոփոխություն «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի պայմաններում29.12.2016 Տեսնել ավելին
-
Յունիբանկի ընդհանուր կապիտալը գերազանցեց 35,2 մլրդ ՀՀ դրամը29.12.2016 Տեսնել ավելին
-
Դեկտեմբերին 24-ին` շաբաթ օրը, հաճախորդների սպասարկում իրականացնող մասնաճյուղերի ցանկը22.12.2016 Տեսնել ավելին