Հաշվի առնելով մեծ թվով ձեռնարկատերերի համար վարկային միջոցների հասանելիության մակարդակի բարձրացման խնդիրը, Յունիբանկն առաջարկում է անգրավ բիզնես վարկեր` մատչելի պայմաններով: Առանց գրավի ապահովվածության վարկի առավելագույնը գումարը կազմում է 4 մլն ՀՀ դրամ, 8.500 ԱՄՆ դոլար կամ 7.500 եվրո: Միևնույն ժամանակ վարկառուն կարող է գրավի առկայության դեպքում ստանալ հավելյալ վարկային միջոցներ: Այդ դեպքում` վարկի գումարը կազմում է մինչև 5 մլն ՀՀ դրամ, 10 000 ԱՄՆ դոլար կամ 8 000 եվրո: Վարկը տրամադրվում է մինչև 36 ամիս ժամկետով` սկսած 15% տարեկան տոկոսադրույքով: Վարկային միջոցների համար կարող են դիմել արտադրության, առևտրի, շինարարության, զբոսաշրջության, սպասարկման, տրանսպորտի և այլ ոլորտներում զբաղված անհատ ձեռներեցը կամ իրավաբանական անձը:
Ելնելով շուկայի և բիզնեսի առանձնահատկություններից` «Յունիբանկը» հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն ժամանակացույց: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց որևէ սահմանափակումների:
«Վարկային միջոցների հասանելիությունը փոքր բիզնեսի համար շարունակում է մնալ ամենաարդիական հարցերից մեկը: Մենք ձգտում ենք ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլև` պարզեցրել վարկերի տրամադրման գործընթացը: Անգրավ վարկը հնարավորություն կտա մեր հաճախորդներին բիզնեսի ծավալների մեծացման, արդյունավետության ու մրցունակության բարձրացման նպատակով շատ արագ ստանալ մատչելի վարկային միջոցներ: Այս վարկի պայմանները հասանելի են մեծ թվով ձեռնարկատերերին, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթը արագացնում և պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը: Այդպիսի մոտեցումը փոքր բիզնեսին կապահովի ակտիվ և արագ զարգացում և լավագույնս կհամապատասխանի հաճախորդի սպասումներին:», - նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:
2016թ.-ի վերջին Յունիբանկի բիզնես վարկերի պորտֆելը գերազանցել է 63 մլրդ ՀՀ դրամը: Տարվա ընթացքում բանկը տրամադրել է ավելի քան 1 000 բիզնես վարկ:
Յունիբանկի բիզնես վարկերի մանրամասն պայմանների համար այցելեք «Բիզնես վարկեր» բաժինը կամ դիմեք բանկի տեղեկատու կենտրոն` 59 55 55 հեռախոսահամարով:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Հայտարարություն Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին27.03.2017 Տեսնել ավելին
-
Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին26.03.2017 Տեսնել ավելին
-
Բանկը ձեր հեռախոսում` Յունիբանկն առաջարկում է մոբայլ բանկինգ ծառայությունը16.03.2017 Տեսնել ավելին
-
Moody’s գործակալությունը բարձրացրել է «Յունիբանկի» վարկանիշը, կանխատեսումը` կայուն09.03.2017 Տեսնել ավելին
-
«Յունիբանկը» իր բաժնետերերին կվճարի միջանկյալ շահութաբաժիններ08.03.2017 Տեսնել ավելին
-
Հանդիսատեսը վայելեց «Վարպետները կերտում են վարպետներ» պատանի երաժիշտների սիմֆոնիկ համերգը06.03.2017 Տեսնել ավելին