Ոսկու գրավով վարկեր` մատչելի պայմաններով

17.04.2017


Յունիբանկն առաջարկում է ոսկու գրավով վարկեր` սկսած 19% տարեկան տոկոսադրույքով: Վարկի ժամկետը կազմում է մինչև 36 ամիս, գումարը` մինչև 2 մլն ՀՀ դրամ: Վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի «Մալաթիա», «Թամանյան», «Աճառյան», «Դավիթ Բեկ» և «Քոչար» երևանյան մասնաճյուղերում և մարզերի` «Աբովյան», «Էջմիածին», «Սևան», «Մարտունի», «Արտաշատ», «Գյումրի», «Վանաձոր», «Արթիկ» և «Արմավիր» մասնաճյուղերում` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:

Շահավետ պայմանների շնորհիվ ոսկու գրավով վարկը հասանելի է մեծ թվով հաճախորդների համար և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար վարկային միջոցների ձեռքբերման գործընթացը:

«U-Gold» և «U-Gold+» վարկատեսակների տրամադրման մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի «Սպառողական վարկեր» բաժնում կամ դիմել Յունիբանկի տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55 հեռահոսահամարով:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկն առաջարկում է անգրավ բիզնես վարկեր շահավետ պայմաններով
  • Հայտարարություն Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին
  • Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին
  • Բանկը ձեր հեռախոսում` Յունիբանկն առաջարկում է մոբայլ բանկինգ ծառայությունը
  • Moody’s գործակալությունը բարձրացրել է «Յունիբանկի» վարկանիշը, կանխատեսումը` կայուն
  • «Յունիբանկը» իր բաժնետերերին կվճարի միջանկյալ շահութաբաժիններ
Տեսնել բոլորը