Հաշվի առնելով հաճախորդների պահանջարկը Յունիբանկը մինչև 15.09.2017թ.-ը կտրամադրի կանխիկ վարկեր` հատուկ դպրոցական պարագաների ձեռքբերման համար:
U-School վարկի գումարը կազմում է 100 000 ՀՀ դրամ, ժամկետը` 12 ամիս: Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի: Վարկի տոկոսադրույքը կազմում է 18.61% տարեկան: U-School վարկը կարելի է ձևակերպել` դիմելով Յունիբանկի ցանկացած մասնաճյուղ և ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձնագիր, սոցիալական քարտ և դպրոցական երեխայի ծննդյան վկայական: Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է ընդամենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հաճախորդի կողմից փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Հիմնական պարտադիր պայմաններից է հաճախորդի մոտ գործող ժամկետանց վարկի բացակայությունը:Առավելագունս արագ, պարզ և հաճախորդների պահանջմունքներին ընդառաջ` հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական վարկերի տամադրման գործընթացը Յունիբանկում:
Հիշեցնենք, որ Յունիբանկը ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով հայաստանյան առաջատար բանկերի թվում է և առաջարկում է շահավետ պայմաններ ինչպես ապառիկ վարկավորման, այնպես էլ` կանխիկ և քարտային վարկերի դեպքում:
U-School վարկի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության այցելեք կայքի «Սպառողական վարկեր» բաժինը:Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը կաշխատի առանց հանգստյան օրերի` ժամը 10:15-ից մինչև 21:3024.08.2017 Տեսնել ավելին
-
Ուշադրություն` աշխատաժամերի ժամանակավոր փոփոխություն «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղում17.08.2017 Տեսնել ավելին
-
Վարկային քարտեր Յունիբանկից` հատուկ բժշկական հաստատությունների աշխատակիցների համար15.08.2017 Տեսնել ավելին
-
Յունիբանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղը տեղափոխվեց Երևան մոլում գտնվող նոր տարածք. մասնաճյուղը կաշխատի առանց հանգստյան օրերի13.08.2017 Տեսնել ավելին
-
Վերածեք Ձեր հեռախոսն անձնական բանկի. մենք կպատմենք թե ինչպես10.08.2017 Տեսնել ավելին
-
Ապահովեք ինտերնետային վճարումների անվտանգությունը Յունիբանկի քարտերով07.08.2017 Տեսնել ավելին