Յունիբանկն անհուսալի վարկերի տույժերի և տուգանքների զիջման ժամկետը երկարաձգել է մինչև տարվա վերջ

01.10.2018

Յունիբանկն անհուսալի վարկերի տույժերի և տուգանքների զիջման ժամկետը երկարաձգել է մինչև տարվա վերջ


Ընդառաջ գնալով իր հաճախորդների ցանկությանը, Յունիբանկը որոշում է կայացրել երկարաձգել ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման գործընթացի վերջնաժամկետը: Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղմինչև 31.12.2018թ.: Որոշումը վերաբերում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերին, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում:

Հաճախորդի կողմից ներկայացված դիմումի համաձայն՝ Յունիբանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի և տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց, ինչը հնարավորություն կտա հաճախորդին վերականգնելու իր վարկային պատմությունը:

«Հուլիսին մենք հայտարարեցինք ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների զիջման մասին և այդպիսով մեր հաճախորդներին ևս մեկ հնարավորություն տվեցինք կազմելու մարման նոր ժամանակացույց: Նոր ժամանակացույցով վարկի մարումները պարտաճանաչ կատարելու դեպքում, այդ հաճախորդները հետագայում կարող են դիմել և ստանալ նոր վարկեր: Ի դեպ` թեև հարկային օրենսգրքի փոփոխությունները միայն ֆիզիկական անձանց վարկերի մասով են, մեկ անգամ ևս ցանկանում եմ հաստատել, որ Յունիբանկը վարկերի վերակառուցում և որոշակի զիջումներ իրականացնում է նաև անհատ ձեռներեցների և ՓՄՁ-ների համար՝ ցուցաբերելով լոյալ մոտեցում մեր բոլոր հաճախորդների նկատմամբ»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման եւ ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը և FMO-ն կին ձեռներեցներին կհատկացնեն 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում
    Յունիբանկը և FMO-ն կին ձեռներեցներին կհատկացնեն 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում
  • Սեպտեմբերի 21-ը և 22-ը «Գարեգին Նժդեհ» և «Զվարթնոց» մասնաճյուղերի համար կլինեն աշխատանքային
  • Յունիբանկի հովանավորությամբ Արցախի երկու սահմանամերձ դպրոցներում բացվեցին «Արմաթ» լաբարատորիաներ
  • Յունիբանկը համակարգչային դասասենյակներ նվիրեց սահմանամերձ դպրոցներին
  • Մատչելի հիփոթեք Յունիբանկից. կանխավճարը` սկսած 0%
  • 50% զեղչ Յունիբանկում դեպոզիտար արկղ վարձակալելու համար
Տեսնել բոլորը