2018թ.-ին Յունիբանկը տրամադրել է 20%-ով ավելի մանրածախ վարկեր քան նախորդ տարի: Անցած տարվա վերջի դրությամբ Յունիբանկի ակտիվները կազմել են ավելի քան 210 մլրդ ՀՀ դրամ, իսկ վարկային պորտֆելը` 133 մլրդ ՀՀ դրամ: Պորտֆելի կեսից ավելին բաժին է ընկել մանրածախ վարկերին:
— Յունիբանկի ակտիվների մեկ երրորդը կազմում է մանրածախ վարկավորումը: Մենք գնահատում ենք մեր հաճախորդների` հարյուր հազարավոր քաղաքացիների վստահությունը, որոնք մեզ դիմում եմ իրենց նպատակներն արագ իրականացնելու համար: Մենք անում ենք առավելագույնը սպառողական վարկավորումը մատչելի դարձնելու համար` բարելավելով վարկերի պայմանները և ընդլայնելով սպասարկման ցանցը, - նշում է Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Գնալով մեծ պահանջարկ են վայելում Յունիբանկի օնլայն վարկային հայտերը: Անցած տարի 2017թ.-ի համեմատ հաճախորդները լրացրել են 77%-ով ավելի օնլայն հայտեր` գնահատելով ծառայության հարմարավետությունը:
Յունիբանկի մասնաճյուղային լայն ցանցը պարզեցնում է սպասարկման գործընթացը: Այժմ բանկն ունի 46 մասնաճյուղ և ավելի քան 100 պրոմո կետ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում: Այս տարի բանկը նախատեսում է ընդլայնել ցանցը` Երևանում և մարզերում բացելով նոր մասնաճյուղեր և դրանց քանակը հասցնելով 51-ի:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Այս տարի Յունիբանկը կբացի 5 նոր մասնաճյուղ30.01.2019 Տեսնել ավելին -
01.02.19թ.-ից անգրավ սպառողական և քարտային վարկեր տրամադրող մասնաճյուղերի ցանկը30.01.2019 Տեսնել ավելին -
Հունվարի 27-ի ժամը 11:00-ից մինչև հունվարի 28-ի ժամը 14:00-ն «Զվարթնոց» մասնաճյուղը և «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգը հաճախորդների սպասարկում չեն իրականացնի24.01.2019 Տեսնել ավելին -
Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջումը Յունիբանկը երկարաձգել է մինչև այս տարվա ապրիլի 1-ը20.01.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկը պատրաստ է քննարկելու «Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր Մ. Տեր-Առաքելյանի հաշտության առաջարկը17.01.2019 Տեսնել ավելին -
SPEAR’S ամսագրի անդրադարձը Unibank Privé-ին16.01.2019 Տեսնել ավելին