2018թ.-ին Յունիբանկի «վարկային կոնվեյերը» մշակել է սպառողական վարկավորման ավելի քան 470 000 հայտ: Նշված ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 18%-ով:
Յունիբանկում գործում է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» ընկերության «վարկային կոնվեյերը»: CRM համակարգը հնարավորություն է տալիս բացառել մարդկային գործոնը և պատասխանը հաճախորդին տրամադրել 1 րոպեում:
- Հաճախորդի համար կարևոր է, որպեսզի սպառողական հայտի ուսումնասիրման ժամկետը շատ կարճ լինի, իսկ վարկի պայմանները` մատչելի: Յունիբանկն ունի անհրաժեշտ տեխնոլոգիան և ենթակառուցվածքը սպառողական վարկավորման հետագա արդյունավետ զարգացման համար: 2018թ.-ի արդյունքներով Յունիբանկի մասնաբաժինը POS վարկավորման շուկայում կազմում է 40%, - նշեց Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Յունիբանկը սպառողական վարկավորման շուկայի առաջատարներից է: 2018թ.-ին բանկի կողմից տրամադրված անգրավ սպառողական վարկերի ծավալը կազմել է 45 մլրդ ՀՀ դրամ:Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը նվազեցրել է "Էքսպրես" բիզնես վարկի տոկոսադրույքը27.02.2019 Տեսնել ավելին -
Հայելու առաջ հաղորդման հյուրն է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը21.02.2019 Տեսնել ավելին -
Մանրածախ վարկավորման ոլորտում Յունիբանկը գրանցել է 20% աճ13.02.2019 Տեսնել ավելին -
Այս տարի Յունիբանկը կբացի 5 նոր մասնաճյուղ30.01.2019 Տեսնել ավելին -
01.02.19թ.-ից անգրավ սպառողական և քարտային վարկեր տրամադրող մասնաճյուղերի ցանկը30.01.2019 Տեսնել ավելին -
Հունվարի 27-ի ժամը 11:00-ից մինչև հունվարի 28-ի ժամը 14:00-ն «Զվարթնոց» մասնաճյուղը և «Ինտերնետ բանկ-Հաճախորդ» համակարգը հաճախորդների սպասարկում չեն իրականացնի24.01.2019 Տեսնել ավելին