Յունիբանկը ֆիզիկական անձանց անհուսալի վարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների զիջման դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգել է մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը: Տվյալ որոշումը վերաբերում է 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց վարկերին, որոնք հաշվարկված են բանկի արտահաշվեկշռում:
Բանկի հաճախորդները դիմումները կարող են ներկայացնել գլխամասային գրասենյակ կամ 47 մասնաճյուղերից մեկը: Ներկայացված դիմումի համաձայն՝ Յունիբանկը կների տույժերն ու տուգանքները, իսկ վարկի մնացորդի և տոկոսագումարի համար կսահմանի մարման նոր ժամանակացույց:
Գործընթացի մեկնարկային փուլից` անցած տարվա հուլիսից մինչ այժմ Յունիբանկը ներել է մոտ 1,9 մլրդ դրամի տույժ և տուգանք:
«Մենք միշտ ընդառաջ ենք գնում մեր հաճախորդներին և ձգտում ենք գտնել խելամիտ լուծումներ, եթե նրանք ունեն պարտավորությունները կատարելու ցանկություն: Հորդորում ենք անհուսալի վարկեր ունեցող մեր հաճախորդներին` և ֆիզիկական, և իրավաբանական անձնաց, մեկ օր առաջ դիմել բանկ և ստանալ նոր, առավել ճկուն ժամանակացույց»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Իրավական սպասարկման եւ ժամկետանց պարտավորությունների հետբերման գծով տնօրեն Օվսաննա Առաքելյանը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին21.03.2019 Տեսնել ավելին -
Ի՞նչ անել, որպեսզի բանկը չմերժի վարկային հայտը19.03.2019 Տեսնել ավելին -
Հայտարարություն անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման մասին12.03.2019 Տեսնել ավելին -
Բացվեց Յունիբանկի «Գևորգ Չաուշ» նոր մասնաճյուղը03.03.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկի սպառողական վարկերի հայտերի քանակն աճել է 18%14.02.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկը նվազեցրել է "Էքսպրես" բիզնես վարկի տոկոսադրույքը27.02.2019 Տեսնել ավելին