Այսօր կայացավ Յունիբանկի «Գևորգ Չաուշ» նոր մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղի հասցեն է` ք.Երևան, Բաշինջաղյան փողոց 188/5-6:
Նոր մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և արժեթղթերում, կոմունալ վճարումների ընդունում և այլն: Նոր մասնաճյուղում տեղադրված են նաև Յունիբանկի տերմինալներ, որպեսզի հաճախորդներն ինքնուրույն իրականացնեն բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարումներ:
— Մեր հաճախորդների թիվը գնալով աճում է: Նրանց համար հարմարավետ սպասարկում ապահովելու նպատակով մենք որոշեցինք նոր մասնաճյուղեր բացել ծանրաբեռնված շրջաններում: «Գևորգ Չաուշ»-ը մեր 47-րդ մասնաճյուղն է և ինչպես բոլորը, աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով` ապահովելով արագ և որակյալ սպասարկում: Համեցեք մեր նոր մասնաճյուղ, սիրով սպասում ենք մեր հաճախորդներին, - նշեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:
Այս տարի Յունիբանկը նախատեսում է 5 նոր մասնաճյուղ բացել նաև մարզերում` Վանաձոր, Մասիս, Ապարան, Արարատ և Սիսիան քաղաքներում:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի սպառողական վարկերի հայտերի քանակն աճել է 18%14.02.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկը նվազեցրել է "Էքսպրես" բիզնես վարկի տոկոսադրույքը27.02.2019 Տեսնել ավելին -
Հայելու առաջ հաղորդման հյուրն է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը21.02.2019 Տեսնել ավելին -
Մանրածախ վարկավորման ոլորտում Յունիբանկը գրանցել է 20% աճ13.02.2019 Տեսնել ավելին -
Այս տարի Յունիբանկը կբացի 5 նոր մասնաճյուղ30.01.2019 Տեսնել ավելին -
01.02.19թ.-ից անգրավ սպառողական և քարտային վարկեր տրամադրող մասնաճյուղերի ցանկը30.01.2019 Տեսնել ավելին