Յունիբանկը վերանայել է «Ճկուն» ժամկետային ավանդի տոկոսադրույքները` դարձնելով այն էլ ավելի շահավետ ավանդատուների համար: ՀՀ դրամի դեպքում ավանդի տոկոսադրույքը կազմում է 9%, ԱՄՆ դոլարի դեպքում` 4.5%, իսկ եվրոյի դեպքում` 1% տարեկան: Ակցիան կգործի մինչև 10.07.19թ.:
«Ճկուն» ավանդի դեպքում կարելի է ոչ միայն բարձր եկամուտ ստանալ, այլ նաև օգտվել լրացուցիչ հնարավորություններից. համալրել գումարը, փոխարկել արժույթն ավանդի գործողության ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև կատարել մասնակի կամ ամբողջական հետ կանչում տոկոսների պահպանման հնարավորությամբ` ավանդային պայմանագրի գործողության 91-րդ օրվանից սկսած:
«Ճկուն» ավանդը կարելի է ձևակերպել Յունիբանկի 49 մասնաճյուղերից ցանկացածում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 50 000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար/եվրո, ժամկետը` 365 օր:
Ավանդների ծավալների աճը Յունիբանկում պայմանավորված է բանկի նկատմամբ բնակչության վստահությամբ, ինչպես նաև ավանդների շահավետ և ճկուն պայմաններով: Այս տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ Յունիբանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 100 մլրդ դրամը:
Ժամկետային ավանդի հաշվի սպասարկումն իրականացվում է բանկային հաշիվների միջոցով: Եթե հաճախորդը «Յունիբանկ» ԲԲԸ-ում չունի բանկային հաշիվներ, ապա դրամային ժամկետային ավանդ ներդնող ավանդատուի համար Բանկը բացում է բանկային հաշիվ ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ժամկետային ավանդ ներդնելու դեպքում բացի արտարժութային բանկային հաշվից, բացվում է նաև ՀՀ դրամով բանկային հաշիվ:
Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ժամկետային ավանդատու ֆիզիկական անձ հաճախորդների հաշիվների համար յուրաքանչյուր հաշվի տարեկան սպասարկման վճարը կազմում է համապատասխանաբար 1200 և 5000 ՀՀ դրամ: Ավանդային հաշվի քաղվածքների և դրանց կրկնօրինակների տրամադրումն առանց ժամկետի սահմանափակման իրականացվում է անվճար: Բանկն իրավասու է միակողմանիորեն փակելու հաճախորդի բանկային հաշվեհամարը, եթե հաճախորդը չի ապահովել Բանկի սակագներով սահմանված սպասարկման վճարները, չնվազող մնացորդը և/կամ 1 տարուց ավել գործարքներ չի իրականացրել:
Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ավանդատու հաճախորդների յուրաքանչյուր հաշվի տարեկան սպասարկման վճարը կազմում է համապատասխանաբար 5000 և 50000 ՀՀ դրամ: Ավանդային հաշվի քաղվածքների տրամադրումն առանց ժամկետի սահմանափակման իրականացվում է անվճար: Առանձին տեղեկանքի կամ փաստաթղթի կրկնօրինակների տրամադրման վճարը կազմում է 1000 ՀՀ դրամ, իսկ թղթապանակի (որոշակի ժամանակաշրջանի փաստաթղթերի) համար` 5000 ՀՀ դրամ: Բանկն իրավասու է միակողմանիորեն փակելու հաճախորդի բանկային հաշվեհամարը, եթե հաճախորդը չի ապահովել Բանկի սակագներով սահմանված սպասարկման վճարները, չնվազող մնացորդը և/կամ 1 տարուց ավել գործարքներ չի իրականացրել:
Ավանդային հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են Անվանական տոկոսադրույքի հիման վրա:
Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տաիս, այն տոկոսը, որն ավանդատուն կստանա 1000 դրամ ավանդի դիմաց 365-օրյա ժամանակահատվածի համար տարեկան պարզ տոկոսադրույքի կիրառման և տոկոսների կապիտալացման ու վճարման հաճախականության հետևանքով: Տվյալ տեսակի ավանդային պայմանագրով վճարվող տոկոսների հաշվարկման օրինակներին ծանոթացեք այստեղ:
Ավանդի գծով հաշվեգրված տոկոսագումարն ենթակա է հարկման եկամտահարկով` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, որի դրույքաչափն է 10%: Ավանդատուին վճարվում է արդեն իսկ հարկված տոկոսագումարը:
Յունիբանկի ավանդների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է “Ավանդներ” բաժնում: Մեր մասնագետներին կարող եք դիմել` զանգահարելով (010) 59 55 55 հեռախոսահամարով կամ լրացնելով կայքում տեղադրված հետադարձ կապի համապատասխան ձևը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը կաշխատի նաև շաբաթ օրերին07.06.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկի նոր` «Իսակով» մասնաճյուղը սկսեց հաճախորդների սպասարկումը03.06.2019 Տեսնել ավելին -
Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև այս տարվա վերջ31.05.2019 Տեսնել ավելին -
Սոց.փաթեթի և երեխայի ծննդյան նպաստի համար բացված հաշիվների մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը կբարձրանա մինչև 9% տարեկան31.05.2019 Տեսնել ավելին -
SME Banking Club-ը Յունիբանկին շնորհել է Most Innovative Bank 2018 հավաստագիրը22.05.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկը Վանաձորում բացեց «Գուգարք» նոր մասնաճյուղը12.05.2019 Տեսնել ավելին