2018թ.-ին Յունիբանկն ապահովել է 931 մլն դրամի շահույթ

28.06.2019

2018թ.-ին Յունիբանկն ապահովել է 931 մլն դրամի շահույթ

Յունիբանկը Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփեց 2018թ.-ի արդյունքները: Հաշվետու տարում բանկն ապահովել է պլանային ցուցանիշները և գրանցել 931 մլն դրամի շահույթ: Այն հնարավոր եղավ ապահովել աշխատանքի արդյունավետության բարձրացման և ծառայությունների տեսականու ընդլայնման շնորհիվ: 2018 թվականին Յունիբանկը տրամադրել է 20%-ով ավելի մանրածախ վարկեր քան նախորդ տարի: Բանկի մասնաբաժինը ապառիկ վարկավորման շուկայում կազմում է մոտ 40%:

Յունիբանկի ուշադրության կենտրոնում է նաև փոքր և միջին բիզնեսը: Ձեռնարկությունների սպասարկման ոլորտում նոր տեխնոլոգիաներ ներդնելու համար SME Banking Club-ը Յունիբանկին ճանաչեց 2018 թվականի ամենաինովացիոն բանկերից մեկը:

Արդյունավետորեն զարգացրել ենք նաև private banking-ի ուղղությունը Հայաստանում և ԱՊՀ երկրներում: Արդյունքում` հաճախորդների լավագույն սպասարկում կազմակերպելու համար Unibank Privé-ն արժանացավ SPEAR’S Russia հեղինակավոր ամսագրի մրցանակին:

2018 թվականին բանկը սկսեց իրականացրել շատ կարևոր ծրագիր` ուղղված երեխաների կրթության բարելավմանը: Բանկի ֆինանսավորմամբ Հայաստանի և Արցախի բազմաթիվ սահմանամերձ դպրոցներում բացվեցին համակարգչային դասարաններ:

Յունիբանկը կշարունակի իր զարգացումը` ընդլայնելով շուկայի մեր մասնաբաժինը և սպասարկման ցանցը: Այս տարի արդեն իսկ բացվել են 3 նոր մասնաճյուղեր Երևանում և մարզերում, շուտով կբացվի նաև հոբելյանական 50-րդ մասնաճյուղը Արարատում:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Future Unibank` երեխաների ամառային պրակտիկան Յունիբանկում
    Future Unibank` երեխաների ամառային պրակտիկան Յունիբանկում
  • Յունիբանկը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%
    Յունիբանկը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկան տոկոսադրույքը մինչև 9%
  • Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը կաշխատի նաև շաբաթ օրերին
    Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը կաշխատի նաև շաբաթ օրերին
  • Յունիբանկի նոր` «Իսակով» մասնաճյուղը սկսեց հաճախորդների սպասարկումը
    Յունիբանկի նոր` «Իսակով» մասնաճյուղը սկսեց հաճախորդների սպասարկումը
  • Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև այս տարվա վերջ
    Անհուսալի վարկերի տույժ-տուգանքների զիջման դիմումները կընդունվեն մինչև այս տարվա վերջ
  • Սոց.փաթեթի և երեխայի ծննդյան նպաստի համար բացված հաշիվների մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը կբարձրանա մինչև  9% տարեկան
    Սոց.փաթեթի և երեխայի ծննդյան նպաստի համար բացված հաշիվների մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը կբարձրանա մինչև 9% տարեկան
Տեսնել բոլորը