Թել-Սելի և Յունիբանկի համագործակցության շրջանակներում հաճախորդները կարող են իրենց բանկային հաշիվները համալրել և վարկերը մարել Telcell Wallet ժամանակակից հավելվածի, ինչպես նաև ՀՀ ողջ տարածքում և ԼՂՀ-ում տեղադրված ավելի քան 3500 Telcell տերմինալների միջոցով: Վճարումը հաստատվում է րոպեների ընթացքում:
«Լինելով սպառողական վարկերի տրամադրման շուկայի առաջատարներից մեկը՝ Յունիբանկը ձգտում է հաճախորդների համար ապահովել սպասարկման լայն հնարավորություններ: Մեր համագործակցության շնորհիվ Յունիբանկի հաճախորդներն այսուհետ կարող են քարտային հաշիվների համալրումն ու վարկերի մարումը կատարել նաև Telcell-ի միջոցով»,- նշում է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
«Մենք շարունակաբար ընդլայնում ենք ֆինանսական ծառայությունների տեսականին, որոնց դիմաց կարող են վճարել մեր հաճախորդները: Յունիբանկի և Telcell համակարգերի միջև անմիջական ինտեգրման շնորհիվ վճարումները հաշվեգրվում են իրական ժամանակում, առցանց: Մենք վստահ ենք, որ բանկի հաճախորդները կգնահատեն այս ծառայության հարմարավետությունը»,- ասում է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Տեխնիկական վերազինման աշխատանքների պատճառով շաբաթ օրը` փետրվարի 8-ին, «Գարեգին Նժդեհ» և «Զվարթնոց» մասնաճյուղերը չեն աշխատի06.02.2020 Տեսնել ավելին -
Յունիբանկը վերահաստատեց ISO/IEC 27001:2013 հավաստագիրը30.01.2020 Տեսնել ավելին -
Յունիբանկը նվազեցրել է Swift դրամական փոխանցումների սակագինը մինչև 2.500 դրամ21.01.2020 Տեսնել ավելին -
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ30.12.2019 Տեսնել ավելին -
Կրկին Շաղատում` դպրոցին խոստացված նվերները հանձնելու համար06.12.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկի 10-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում24.12.2019 Տեսնել ավելին