Յունիբանկի 10-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

24.12.2019

Յունիբանկի 10-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխեց $1 000 000 ծավալով պարտատոմսերի 10-րդ թողարկումը և այն ցուցակեց Հայաստանի ֆոնդային բորսայի /AMX/ երկրորդային (Bbond) ցուցակում: Ընդհանուր առմամբ ցուցակվել է 10 000 հատ պարտատոմս (UNIBBA) 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Ցուցակման պահից սկսած նշված պարտատոմսերով կարելի է կատարել հասցեական առևտուր և ռեպո գործարքներ:

Յունիբանկի դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5,25%, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:


«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 09.10.2019թ. թիվ 1/741 Ա որոշմամբ/ և թողարկման պայմանները հրապարակված են կայքի «Բաժնետերեր» բաժնի «Պարտատոմսեր» էջում:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Տեղեկատու կենտրոն` 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է պարտատոմսերի 10-րդ թողարկումը
    Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է պարտատոմսերի 10-րդ թողարկումը
  • 16.12.19թ.-ից Յունիբանկի «Ազատություն» մասնաճյուղը կգործի նոր հասցեում
    16.12.19թ.-ից Յունիբանկի «Ազատություն» մասնաճյուղը կգործի նոր հասցեում
  • Վարկային քարտեր ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցների համար ընդամենը 14.4% տարեկան տոկոսադրույքով
    Վարկային քարտեր ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցների համար ընդամենը 14.4% տարեկան տոկոսադրույքով
  • Յունիբանկն արժանացել է Visa-ի մրցանակին քարտերի քանակով առաջատար լինելու համար
    Յունիբանկն արժանացել է Visa-ի մրցանակին քարտերի քանակով առաջատար լինելու համար
  • Յունիբանկը  թողարկել է 5.25% եկամտաբերությամբ  նոր դոլարային պարտատոմսեր
    Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր
  • Մինչև 2,5 մլն ՀՀ դրամ գումարով քարտային վարկեր` բժշկական հաստատությունների աշխատակիցների համար
    Մինչև 2,5 մլն ՀՀ դրամ գումարով քարտային վարկեր` բժշկական հաստատությունների աշխատակիցների համար
Տեսնել բոլորը