Յունիբանկը շարունակում է իրականացնել սահմանամերձ շրջանների դպրոցներին իր աջակցության ծրագիրը:
Սիսիանի Շաղատի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը համալրվեց նոր մարզագույքով, իսկ ձյուդոյի խմբակի մարզումների համար տրամադրվեց տատամի, որի շնորհիվ պարապմունքները կդառնան ավելի հարմարվետ ու հաճելի:
Մեկ տարի առաջ այս դպրոցում բանկի նախաձեռնությամբ բացվել էր համակարգչային դասարան: Եվ հենց այդ ժամանակ Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը ծանոթացել էր նաև ձյուդոյի խմբակի գործունեությանը, նկատել էր՝ երեխաները տատամիի կարիք ունեն, և ինչպես խոստացել էր` հարցը լուծվեց:
Ժամանակակից տեխնիկայի և մարզագույքի առկայությունը դպրոցներում հնարավորություն է ընձեռում աշակերտներին խորացնել իրենց գիտելիքները, բարձրացնել կրթության մակարդակը, զարգացնել հմտությունները և մասնակցել տարբեր մրցույթներին:
Մանրամասների համար այցելեք sisian.info:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի 10-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում24.12.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է պարտատոմսերի 10-րդ թողարկումը18.12.2019 Տեսնել ավելին -
16.12.19թ.-ից Յունիբանկի «Ազատություն» մասնաճյուղը կգործի նոր հասցեում11.12.2019 Տեսնել ավելին -
Վարկային քարտեր ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցների համար ընդամենը 14.4% տարեկան տոկոսադրույքով03.12.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկն արժանացել է Visa-ի մրցանակին քարտերի քանակով առաջատար լինելու համար27.11.2019 Տեսնել ավելին -
Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր19.11.2019 Տեսնել ավելին