Այսօր Յունիբանկը նոր մասնաճյուղ բացեց Ապարան քաղաքում: Սա Յունիբանկի 53-րդ մասնաճյուղն է: Նորաբաց մասնաճյուղը գտնվում է Ապարան, Բաղրամյան 24 հասցեում: Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից:
Նորաբաց մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և հաճախորդներին տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում`
- ավանդների ընդունում,
- սպառողական և բիզնես վարկավորում,
- դրամական փոխանցումներ,
- Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
- հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
- ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում:
Միաժամանակ մեր հաճախորդներին հորդորում ենք հնարավորինս սպասարկվել օնլայն՝ օգտվելով բանկի մոբայլ հավելվածից կամ Ինտերնետ-Բանկ հաճախորդ համակարգից:
Յունիբանկի մոբայլ հավելվածը հասանելի է «Մոբայլ բանկինգ» էջում:
Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին կարող եք ծանոթանալ «Մասնաճյուղային ցանց» էջում:
Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
21.08.2020թ.-ից կենսաթոշակային քարտի հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան տոկոսադրույքը կսահմանվի 4%10.08.2020 Տեսնել ավելին -
Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը07.08.2020 Տեսնել ավելին -
Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում04.08.2020 Տեսնել ավելին -
«Զվարթնոց» մասնաճյուղը կվերսկսի աշխատանքը 2020թ.-ի օգոստոսի 15-ից31.07.2020 Տեսնել ավելին -
Յունիբանկը նոր գործառույթներ է ավելացրել մոբայլ հավելվածում30.07.2020 Տեսնել ավելին -
«Գավառ» մասնաճյուղը կվերսկսի իր աշխատանքը 27.07.2020թ.-ից17.07.2020 Տեսնել ավելին