Հայտարարություն՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմանները

Հայտարարություն՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմանները
28.08.2020

Թողարկողի անվանումը` «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերություն: «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմանները

Արժեթղթերի դասը

Անվանական արժեկտրոնային

Արժեթղթերի ձևը

Ոչ փաստաթղթային

Մեկ արժեթղթերի անվանական արժեքը

100 ԱՄՆ դոլար

Արժեթղթերի քանակը

50 000 հատ

Մեկ թողարկման ընդհանուր ծավալ

5 000 000 ԱՄՆ դոլար

Արժեկտրոնային եկամուտ (պարտատոմսերի անվանական տոկոսադրույք )

Տարեկան 5.25%

Արժեկտրոնային եկամուտների վճարում

Եռամսյակային վճարումների պարբերականությամբ

Շրջանառության ժամկետ

36 ամիս

Երկրորդային շուկա

Հայաստանի ֆոնդային բորսա,

Թողարկման ամսաթիվ

01.09.2020

Տեղաբաշխման ժամկետ

01.09.2020թ. – 07.10.2020թ

Տեղաբաշխող

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ

Կորպորատիվ պարտատոմսերը կարող եք ձեռքբերել «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում, իսկ տեղաբաշխման ավարտից սկսած դրանք շրջանառվելու են երկրորդային շուկայում (ցուցակումից հետո) մասնավորապես Հայաստանի ֆոնդային ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:

Պարտատոմսերը ձեռքբերելու համար անհրաժեշտ է արժեթղթերի և բանկային հաշիվներ բացել, համապատասխանաբար, «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ –ում և «Յունիբանկ» ԲԲԸ –ում: «Յունիբանկը» հանդիասանում է Հաշվի օպերատոր, հետևաբար բոլոր հաշիվները հնարավոր կլինի բացել հենց բանկում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի մարման ամսաթիվը

01.09.2023թ.


Ծանուցում

«Յունիբանկ» ԲԲԸ թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով.

Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում`01.12.2020թ.

Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում`01.03.2021թ.

Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում`01.06.2021թ.

Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում` 01.09.2021թ

Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում`01.12.2021թ.

Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում 01.03.2022թ.

Արժեկտրոնային եկամուտների յոթերորդ վճարում`01.06.2022թ.

Արժեկտրոնային եկամուտների ութերորդ վճարում`01.09.2022թ.

Արժեկտրոնային եկամուտների իներորդ վճարում 01.12.2022թ.

Արժեկտրոնային եկամուտների տասներորդ վճարում` 01.03.2023թ.

Արժեկտրոնային եկամուտների տասնմեկերորդ վճարում`01.06.2023թ.

Արժեկտրոնային եկամուտների տասներկուերորդ վճարում 01.09.2023թ.

Արժեկտրոնային եկամտի, ինչպես նաև մարման գումարը վճարվում է վճարման նախորդ աշխատանքային օրվա ժամը 18։00-ի դրությամբ կազմված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա «Յունիբանկ» ԲԲԸ-ում` պարտատոմսերի անվանական արժեքին հավասար գումարները ներդրողների բանկային համապատասխան հաշիվներին փոխանցելու միջոցով:

Թողարկողի և թողարկվող արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ձեռքբերման համար անհրաժեշտ է համատեղ դիտարկել ծրագրային ազդագիրը (գրանցված է 09.10.2019թ. թիվ 1/741 որոշմամբ), դրա լրացումները և Թողարկման Վերջնական պայմանները:

Ներդրողը կարող է ձեռք բերել Ծրագրային ազդագիրը, դրա լրացումները և Վերջնական պայմանները թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային պատճենը` «Յունիբանկ» ԲԲԸ-ի ինտերնետային կայքում:


Վերադառնալ ցանկին


Ծանոթացեք նաեվ