Յունիբանկը թողարկում է դրամային պարտատոմսեր. եկամտաբերությունը՝ 10.5% տարեկան

10.09.2020

Յունիբանկը թողարկում է դրամային պարտատոմսեր. եկամտաբերությունը՝ 10.5% տարեկան

Յունիբանկն այսօր թողարկում է դրամային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 10,5% տարեկան: Թողարկման  ծավալը  կազմում է 500 մլն ՀՀ դրամ, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10 000 ՀՀ դրամ: Պարտատոմսերի մարման ժամկետը սահմանվել է 27 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:
 
Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել 2020թ.-ի հոկտեմբերի 5-ին, որից հետո պարտատոմսերը կցուցակվեն  AMX Հայաստանի ֆոնդային բորսայում: Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 53 մասնաճյուղերից ցանկացածում:

Պարտատոմսերի հիմնական առավելությունները  երաշխավորված բարձր եկամուտն ու իրացվելիությունն է, ինչպես նաև ապահովվածությունը: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Եվս կարևոր առավելություն է, որ  Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ:
 
Սա Յունիբանկի թվով 12-րդ թողարկումն է: Այժմ տեղաբաշխման փոլում են գտնվում նաև բանկի 36 ամիս մարման ժամկետով դոլարային պարտատոմսերը, որոնց եկամտաբերությունը կազմում է 5,25% տարեկան: Յունիբանկի դոլարային պարտատոմսերը կարող են ձեռքբերբել նաև ռուսաստանյան ներդրողները՝ առանց Հայաստանում հաշիվ բացելու: Բանկի դոլարային պարտատոմսերը ներառված են Մոսկվայի բորսայի ցուցակման երրորդ հարթակում (ISIN AMUNIBB2AER2):
 
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և Ազդագրի Լրացումը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 09.10.2019թ. թիվ 1/741 Ա որոշմամբ/ և թողարկման պայմանները հրապարակված են կայքի «Պարտատոմսեր» էջում:
 
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55
 

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Հայտարարություն՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմանները
    Հայտարարություն՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմանները
  • Փոփոխություն Յունիբանկի քարտերի սակագներում
    Փոփոխություն Յունիբանկի քարտերի սակագներում
  • Փոփոխություն Յունիբանկի սակագներում
    Փոփոխություն Յունիբանկի սակագներում
  • «Ալավերդի» մասնաճյուղը ժամանակավորապես որոշ գործառույթներ չի իրականացնի
    «Ալավերդի» մասնաճյուղը ժամանակավորապես որոշ գործառույթներ չի իրականացնի
  • Յունիբանկի «Կոմիտաս» մասնաճյուղը սկսեց հաճախորդների սպասարկումը նոր հասցեում
    Յունիբանկի «Կոմիտաս» մասնաճյուղը սկսեց հաճախորդների սպասարկումը նոր հասցեում
  • Յունիբանկն ձեռներեցներին առաջարկում է անվճար  SWIFT փոխանցումներ
    Յունիբանկն ձեռներեցներին առաջարկում է անվճար SWIFT փոխանցումներ
Տեսնել բոլորը