Յունիբանկի 12-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

28.09.2020

Յունիբանկի 12-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխեց 500 մլն ՀՀ դրամ ծավալով արժեկտրոնային դրամային պարտատոմսերի 12-րդ թողարկումը և այն այսօր ցուցակեց Հայաստանի ֆոնդային բորսայի /AMX/ Bbond հարթակում: Ցուցակման պահից սկսած նշված պարտատոմսերով կարելի է կատարել հասցեական առևտուր և ռեպո գործարքներ:
 Պարտատոմսերի եկամտաբերությունը կազմում է 10,5% տարեկան, մարման ժամկետը՝ 27 ամիս, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 10 000 ՀՀ դրամ:  Արժեկտրոնային եկամուտը վճարվելու է եռամսյակը մեկ:
 
Հատկանշական է, որ թողարկման տեղաբաշխման ժամկետը սահմանված էր 2020թ.-ի հոկտեմբերի 5-ը, սակայն պարտատոմսերը ձեռք են բերվել և սպառվել ընդամենը 3 օրում: Պարտատոմսեր ձեռքբերողների մեծամասնությունը անհատ ներդրողներ են, ինչը խոսում է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման և Յունիբանկի նկատմամբ վստահության մասին:
 


Պարտատոմսերի հիմնական առավելությունները  երաշխավորված բարձր եկամուտն ու իրացվելիությունն է, ինչպես նաև ապահովվածությունը:  Եվս կարևոր առավելություն է, որ  Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ:
 
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
 
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և Ազդագրի Լրացումը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 09.10.2019թ. թիվ 1/741 Ա որոշմամբ/ և թողարկման պայմանները հրապարակված են կայքի «Պարտատոմսեր» էջում:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Տեղեկատու կենտրոն` 59 55 55


Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը թողարկում է դրամային պարտատոմսեր. եկամտաբերությունը՝ 10.5% տարեկան
    Յունիբանկը թողարկում է դրամային պարտատոմսեր. եկամտաբերությունը՝ 10.5% տարեկան
  • Հայտարարություն՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմանները
    Հայտարարություն՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի հիմնական պայմանները
  • Փոփոխություն Յունիբանկի քարտերի սակագներում
    Փոփոխություն Յունիբանկի քարտերի սակագներում
  • Փոփոխություն Յունիբանկի սակագներում
    Փոփոխություն Յունիբանկի սակագներում
  • «Ալավերդի» մասնաճյուղը ժամանակավորապես որոշ գործառույթներ չի իրականացնի
    «Ալավերդի» մասնաճյուղը ժամանակավորապես որոշ գործառույթներ չի իրականացնի
  • Յունիբանկի «Կոմիտաս» մասնաճյուղը սկսեց հաճախորդների սպասարկումը նոր հասցեում
    Յունիբանկի «Կոմիտաս» մասնաճյուղը սկսեց հաճախորդների սպասարկումը նոր հասցեում
Տեսնել բոլորը