Սեպտեմբերին կկայանա Յունիբանկի 20-ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղերի փառատոն

06.09.2021

Սեպտեմբերին կկայանա Յունիբանկի 20-ամյակին նվիրված ինտելեկտուալ խաղերի փառատոն

Սեպտեմբերի 10-12-ը Երևանում կկայանա «Յունիբանկի գավաթ» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոն: Միջոցառումը նվիրված է Յունիբանկի գործունեության 20-ամյակին: Բանկը հանդես է գալիս որպես գլխավոր հովանավոր:  

 «Յունիբանկի գավաթ» փառատոնը կանցկացվի հայաստանյան լավագույ ն հյուրանոցներից մեկում՝ Holiday Inn Yerevan-Republic Square-ում:

Միջոցառման կազմկոմիտեն միջազգային խմբագրակազմի հետ միասին, որում ընդգրկված են Ալեքսանդր Կորոբեյնիկովը, Սերգեյ Տերենտևը,  Մաքսիմ Մերզլյակովը, Սերաֆիմ  Շիբանովը  (Ռուսաստան), Կոնստանտին Նաումենկոն և Կոնստանտին Կաունինը (Ուկրաինա), մասնակիցներին խոստանում են հագեցած և հետաքրքիր ծրագիր:  

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: Փառատոնի ծրագրում  են «Բրեյն ռինգ», «Էրուդիտ-Սեքստետ» և այլ մրցույթներ, ինչպես նաև «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» սպորտային մրցաշարը:  «Յունիբանկի  գավաթ»  փառատոնին նախատեսվում  է ավելի քան 20 թիմերի մասնակցություն Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և այլն:  Փառատոնի խաղավարն է Պավել  Զաբավսկին:

 Սեպտեմբերի 12-ին կկայանա մրցանակների հանձնման  և փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը:

«Ինտելեկտուալ  խաղերի փառատոնը  հիանալի միջոց է Յունիբանկի 20-ամյակը տոնելու համար: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում  կրթական, ճանաչողական նախագծերի աջակցմանը, հանդիսանում ենք Հայաստանում «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղի բազմամյա հովանավորը:  Ինտելեկտուալ խաղերը նպաստում են անձի զարգացմանը,  արագ և օրիգինալ մտածողության ձևավորմանը, մտահորիզոնի ընդլայնմանն ու  թիմային աշխատանքի և փոխգործակցության հմտությունների բարելավմանը», - ասաց Յունիբանկի Վարչության նախագահ  Մեսրոպ Հակոբյանը:

«Ինտելեկտուալ խաղերի փառատոնի նպատակներից մեկը  մեր երկրի  մասսայականացումն է  աշխարհում: Կարևոր է, որքան հնարավոր է մեծ թվով մարդկանց ցույց տալ, որ տարածքով ոչ մեծ Հայաստանն իր մեջ կրում է հսկա մտավոր ներուժ: Մեր հիմնական ազգային բրենդը հենց ինտելեկտն է», - նշեց Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Հայտարարություն կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերադարձման հետ կապված իրականացվող գործողությունների մասին
    Հայտարարություն կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերադարձման հետ կապված իրականացվող գործողությունների մասին
  • Վերանորոգման աշխատանքների պատճառով «Երիտասարդական» մասնաճյուղը ժամանակավորապես սպասարկում չի իրականացնի
    Վերանորոգման աշխատանքների պատճառով «Երիտասարդական» մասնաճյուղը ժամանակավորապես սպասարկում չի իրականացնի
  • Յունիբանկի հովանավորությամբ կանցկացվի Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոն
    Յունիբանկի հովանավորությամբ կանցկացվի Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոն
  • Յունիբանկը միացել է «Հայը Կա» նախաձեռնության Երջանկության Մարաթոնին
    Յունիբանկը միացել է «Հայը Կա» նախաձեռնության Երջանկության Մարաթոնին
  • Յունիբանկի պարտատոմսերի ցուցակումը Մոսկովյան բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք
    Յունիբանկի պարտատոմսերի ցուցակումը Մոսկովյան բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք
  • «Մոսկվա»  մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 9:30-ից մինչև 21:30-ը
    «Մոսկվա» մասնաճյուղը հաճախորդներին կսպասարկի ժամը 9:30-ից մինչև 21:30-ը
Տեսնել բոլորը