Այսուհետ Յունիբանկի «Մոսկվա» մասնաճյուղը կաշխատի երկարացված ռեժիմով: Մասնաճյուղը հաճախորդների սպասարկումը կիրականացնի երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 9:30-ից մինչև 21:30-ը: Շաբաթ-կիրակի՝ ոչ աշխատանքային օրեր:
Երկարացված աշխատանքային օրը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին այցելել բանկ և օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամերին: Մասնաճյուղի հասցեն է Երևան, Աբովյան 18 /«Մոսկվա» կինոթատրոնի շենքում/:
«Մոսկվա» մասնաճյուղն աշխատում է մեկ պատուհանի սկզբունքով և հաճախորդներին տրամադրում է բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում`
- ավանդների ընդունում,
- սպառողական և բիզնես վարկավորում,
- դրամական փոխանցումներ,
- Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
- հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
- ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում, և այլն:
Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատաժամերին կարող եք ծանոթանալ «Մասնաճյուղային ցանց» էջում:
Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկի «Ամիրյան» մասնաճյուղը տեղափոխվեց նոր տարածք՝ Ամիրյան 219.07.2021 Տեսնել ավելին -
Յունիբանկի «Ամիրյան» մասնաճյուղը կտեղափոխվի նոր հասցե06.07.2021 Տեսնել ավելին -
Յունիբանկը իրականացնում է բիզնես վարկավորման նոր ծրագիր12.07.2021 Տեսնել ավելին -
Յունիբանկի նոր թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում24.06.2021 Տեսնել ավելին -
Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը կայացավ առցանց17.06.2021 Տեսնել ավելին -
Յունիբանկի «Տերյան» մասնաճյուղը վերաբացվեց07.06.2021 Տեսնել ավելին