POD CONSULTING ընկերության հիմնադիր Ֆիլիպ Դելմոտը ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում: Որոշումը կայացվել է 2022թ. նոյեմբերի 10-ին «Յունիբանկ» ԲԲԸ-բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովում՝ հաշվի առնելով Ֆիլիպ Դելմոտի բազմամյա միջազգային աշխատանքային փորձը կապիտալի շուկաներում և ներդրումային ոլորտում:
Ֆիլիպ Դելմոտը միջազգային ֆինանսների ոլորտում ճանաչված փորձագետ է, European Expertise & Expert Institute-ի (EEEI) անդամ և Gerson Lehrman Group-ի (GLG) փորձագետ: Ավելի քան 20 տարի նա ղեկավարել է կապիտալի շուկաները Լոնդոնի և Փարիզի ներդրումային բանկերի համար (Bank of America և Credit Agricole CIB): 2016թ.-ից Ֆիլիպ Դելմոտը խորհրդատվություն է մատուցում եվրոպական փոքր և միջին ձեռնարկություններին պարտատոմսերի գծով: Ֆիլիպ Դելմոտը հանդիսանում է ԱՊՀ երկրների ներկայացուցիչ Paris Europlace-ում, Ֆինանսների և ներդրումների հանձնաժողովի նախագահ FBA AEC-ում:
Այդպիսով Յունիբանկի Խորհրդի կազմը հետեւյալն է՝ Գագիկ Զաքարյան (նախագահ), Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Արտեմ Կոնստանդյան, Վարդան Աթայան և Ֆիլիպ Դելմոտ: Դավիթ Փափազյանի՝ որպես Յունիբանկի Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվել են իր դիմումի համաձայն:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ + 374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
20.11.22թ.-ին ժամը 10:00-ից UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը և «Զվարթնոց» մասնաճյուղը ժամանակավորապեսս չեն իրականացնի հաճախորդների սպասարկում18.11.2022 Տեսնել ավելին -
Յունիբանկի աջակցությամբ Պոլիտեխնիկում բացվեց թվային բանկինգի լաբորատորիա17.11.2022 Տեսնել ավելին -
07.11.2022թ. խորհրդի որոշմամբ ՀՀ դրամով ավանդատեսակներում նախատեսված փոփոխությունը չեղարկվել է16.11.2022 Տեսնել ավելին -
Երևանում FINTECH360 միջազգային համաժողովին մասնակցեց 200 պատվիրակ10.11.2022 Տեսնել ավելին -
Փոփոխություն Յունիբանկի «Դասական» և «Կուտակային» ավանդատեսակներում 21.11.2022թ.-ից08.11.2022 Տեսնել ավելին -
Հայտարարություն կրեդիտավորման ծախսի նվազեցման մասին07.11.2022 Տեսնել ավելին