Նոր բիզնես վարկ Յունիբանկից՝ սկսած 5% տարեկան տոկոսադրույքից

17.02.2023

Նոր բիզնես վարկ Յունիբանկից՝  սկսած 5% տարեկան տոկոսադրույքից

Յունիբանկը ներկայացնում է փոքր և միջին բիզնեսի համար նախատեսված նոր վարկ, որը տրամադրվում է եվրոյով՝ 5% և 6% տարեկան տոկոսադրույքներով։
Վարկը ժամկետը կազմում է մինչև 5 տարի։
Վարկի առաջին 12 ամիսներին տոկոսադրույքը կազմում է ընդամենը 5%, իսկ 13-60-րդ ամիսներին՝ 6% տարեկան:
Վարկը կարող է տրվել ինչպես կարճաժամկետ՝ 1 տարով, այնպես էլ երկարաժամկետ՝ մինչև 5 տարի ժամկետով։

Վարկը նախատեսված է բիզնեսի արդյունավետությունը զարգացնելու և բարձրացնելու, ինչպես նաև այլ բանկերում ունեցած վարկերի վերաֆինանսավորման համար:

Իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները կարող են վարկը ձևակերպել Յունիբանկի 55 մասնաճյուղերից մեկում:
Վարկառուին ներկայացվող պահանջները նվազագույնն են. բիզնեսի առնվազն 12 ամսվա գործունեություն և բացասական վարկային պատմության բացակայություն:
Վարկի ևս մեկ կարևոր առավելությունը, բացի ցածր տոկոսադրույքից, մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետ տրամադրելու հնարավորությունն է, որի ընթացքում վարկառուն վճարում է միայն տոկոսագումարը։

«Կապիտալ ներդրումների, շրջանառու միջոցների համալրման և ընթացիկ ծախսերի համար փոքր և միջին բիզնեսին անհրաժեշտ են երկարաժամկետ մատչելի ռեսուրսներ։ Մեր վարկային ծրագրերը ձեռներեցներին հնարավորություն են տալիս լուծել այդ խնդիրներն առանց ավելորդ քաշքշուկի՝ արագ որոշում կայացնելով և հնարավորինս ցածր տոկոսադրույքներով ֆինանսավորում տրամադրելով»,- ասում է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

2022 թվականին Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 18%-ով, ինչը վկայում է ձեռներեցների կողմից բանկի վարկատեսակների կատմամբ պահանջարկի մեծացման մասին:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ + 374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Փոփոխություն Յունիբանկի ավանդատեսակներում 17.02.2023թ.-ից
    Փոփոխություն Յունիբանկի ավանդատեսակներում 17.02.2023թ.-ից
  • Google Pay-ն արդեն հասանելի է Յունիբանկի հաճախորդների համար
    Google Pay-ն արդեն հասանելի է Յունիբանկի հաճախորդների համար
  • Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում
    Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում
  • Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
    Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
  • Շաբաթ օրը քարտ ստանալու դիմում կարելի է ներկայացնել «Ամիրյան» մասնաճյուղում
    Շաբաթ օրը քարտ ստանալու դիմում կարելի է ներկայացնել «Ամիրյան» մասնաճյուղում
  • Փոփոխություն Յունիբանկի սակագներում 03.01.2023թ.-ից
    Փոփոխություն Յունիբանկի սակագներում 03.01.2023թ.-ից
Տեսնել բոլորը