Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել սպառողական վարկերի քանակով

10.03.2023

Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել սպառողական վարկերի քանակով

2022 թվականի արդյունքներով սպառողական վարկերի քանակով Յունիբանկն առաջատար է: Յունիբանկը պահպանել է առաջատար դիրքերը նաև POS վարկերի քանակով և ծավալով:

Այդ ցուցանիշները դարձել են Յունիբանկի քաղաքականության օրինաչափ արդյունքը, որի համար առաջնայինն է մանրածախ ուղղության զարգացումը: Մանրածախ վարկերի պահանջարկն աճում է՝ դրանք ձեռք բերելու պայմանների բարելավման, նաև՝ բանկի կողմից իրականացված պրոմոակցիաների, այդ թվում՝ «0%, 0%, 0% +» պայմաններով վարկերի շնորհիվ։

«Մեր նպատակն է՝ օգնել այն հաճախորդներին, ում կրթության, առողջության և այլ ծառայությունների կամ անհետաձգելի կարիքների համար գումար է հարկավոր: Մարդիկ կարողանում են լուծել առաջացած դրամական խնդիրներն ու ապառիկ ձեռքբերել անհրաժեշտ ապրանքներն արդեն այսօր, ամիսներով ու տարիներով չհետաձգելով ցանկության իրականացումը: Մենք ուրախ ենք, որ գնալով ավելանում է որպես իրենց ֆինանսական օգնական՝ Յունիբանկն ընտրած մարդկանց թիվը»,- բանկի դիրքորոշումը պարզաբանում Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի և միջազգային զարգացման գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Ամենապահանջվածը սմարթֆոններ, համակարգիչներ, կենցաղային և այլ տեխնիկա ձեռքբերելու համար տրամադրվող վարկեր են: Այդ պատճառով Յունիբանկը զգալիորեն ընդլայնել է գործընկերային ցանցը: Այժմ POS-վարկերը կարելի է ձևակերպել բանկի ավելի քան 1300 գործընկեր խանութներում։ Բանկի կողմից ներդրված նորարարական տեխնոլոգիաների և արհեստական բանականության շնորհիվ՝ հաճախորդները հնարավորություն ունեն վարկը ձևակերպել արագ և փաստաթղթերի նվազագույն փաթեթով։ Արհեստական բանականությունը թույլ է տալիս արդյունավետորեն վերլուծել ռիսկերն ու հաշված րոպեների ընթացքում իրականացնել սքորինգ: Ավտոմատացված համակարգի միջոցով 2022 թվականին Յունիբանկը մշակել է ավելի քան 500.000 հայտ։

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Փոփոխություն Յունիբանկի սակագներում 15.03.2023թ.-ից
    Փոփոխություն Յունիբանկի սակագներում 15.03.2023թ.-ից
  • Հայտարարություն «Հրազդան Կենտրոն» մասնաճյուղի վերաբերյալ
    Հայտարարություն «Հրազդան Կենտրոն» մասնաճյուղի վերաբերյալ
  • Յունիբանկը սկսել է համագործակցություն «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի հետ
    Յունիբանկը սկսել է համագործակցություն «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի հետ
  • Նոր բիզնես վարկ Յունիբանկից՝  սկսած 5% տարեկան տոկոսադրույքից
    Նոր բիզնես վարկ Յունիբանկից՝ սկսած 5% տարեկան տոկոսադրույքից
  • Փոփոխություն Յունիբանկի ավանդատեսակներում 17.02.2023թ.-ից
    Փոփոխություն Յունիբանկի ավանդատեսակներում 17.02.2023թ.-ից
  • Google Pay-ն արդեն հասանելի է Յունիբանկի հաճախորդների համար
    Google Pay-ն արդեն հասանելի է Յունիբանկի հաճախորդների համար
Տեսնել բոլորը