Կայացավ Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

23.05.2023

Կայացավ Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

2023 թվականի մայիսի 22-ին կայացավ «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը` համատեղ ներկայության կարգով իրական ժամանակի ռեժիմում Zoom հավելվածի միջոցով: Ժողովը կայացրեց հետևյալ որոշումները՝

  • Հաստատել «Յունիբանկ» ԲԲԸ 2022թ. գործունեության վերաբերյալ Վարչության տարեկան հաշվետվությունը:
  • Հաստատել «Յունիբանկ» ԲԲԸ ԲԲԸ 2022թ. ֆինանսական հաշվետվությունները:
  • Հաստատել «Յունիբանկ» ԲԲԸ 2022թ. Ներքին աուդիտի հաշվետվությունը:
  • «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի քանակական կազմը սահմանել յոթ հոգի:
  • Վերընտրել Խորհրդի անդամներ Գագիկ Զաքարյանին, Գեորգի Պիսկովին, Էդուարդ Զամանյանին, Հրահատ Արզումանյանին, Վարդան Աթայանին, Ֆիլիպ Դելմոտին, Խորհրդի կազմում ընդգրկել Ռուբեն Ինջիկյանին:
  • Խորհրդի կազմը հաստատել հետևյալ կերպ՝ Գագիկ Զաքարյան, Գեորգի Պիսկով, Էդուարդ Զամանյան, Հրահատ Արզումանյան, Վարդան Աթայան, Ֆիլիպ Դելմոտ, Ռուբեն Ինջիկյան:
  • «Յունիբանկ» ԲԲԸ 2022թ. ֆինանսական արդյունքներով, սովորական բաժնետոմսերի գծով տարեկան շահութաբաժիններ չվճարել, Բանկի` ըստ ՀՀՄՍ 4.397.025 հազ. ՀՀ դրամի չափով զուտ շահույթն ուղղել Բանկի հեռանկարային զարգացմանը, գլխավոր պահուստին հատկացնել 5%:
  • Թողնել անփոփոխ «Յունիբանկ» ԲԲԸ մասնակիցների ընդհանուր ժողովի նախապատրաստման և վարման կարգ» և «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի կանոնակարգ» ներքին իրավական ակտերը: Հաստատել «Յունիբանկ» ԲԲԸ կանոնադրությունում փոփոխությունները և ներկայացնել ՀՀ Կենտրոնական բանկ գրանցման:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` (+37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը հայտարարում է բաժնետոմսերի նոր թողարկման մասին
    Յունիբանկը հայտարարում է բաժնետոմսերի նոր թողարկման մասին
  • Արդիականացման աշխատանքներն ավարտված են. MASTERCARD-ով  գործարքներն արդեն հասանելի են
    Արդիականացման աշխատանքներն ավարտված են. MASTERCARD-ով գործարքներն արդեն հասանելի են
  • 11.05.23թ.-ին ժամանակավորապես չեն իրականացվի գործարքներ Mastercard տեսակի քարտերով
    11.05.23թ.-ին ժամանակավորապես չեն իրականացվի գործարքներ Mastercard տեսակի քարտերով
  • Յունիբանկը և Mastercard-ը նվիրում են տուրիստական ​​ուղևորություններ Հայաստանում և դեպի Դուբայ
    Յունիբանկը և Mastercard-ը նվիրում են տուրիստական ​​ուղևորություններ Հայաստանում և դեպի Դուբայ
  • Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին
    Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին
  • «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
    «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
Տեսնել բոլորը