Յունիբանկը և Mastercard-ը նվիրում են տուրիստական ​​ուղևորություններ Հայաստանում և դեպի Դուբայ

02.05.2023

Յունիբանկը և Mastercard-ը նվիրում են տուրիստական ​​ուղևորություններ Հայաստանում և դեպի Դուբայ

Յունիբանկը և Mastercard-ը սկսում են համատեղ արշավ, որի շրջանակում նոր քարտապանները կարող են շահել տուրիստական ուղևորություններ: «Վայելիր ամառը Յունիբանկի և Mastercard-ի հետ» արշավի ընթացքում՝ որպես ամսական մրցանակ կխաղարկվեն 2 երկօրյա ուղևորություն Հայաստանում երկու հոգու համար, իսկ գլխավոր մրցանակը կլինի 7-օրյա ուղևորությունը Դուբայ երկու հոգու համար:

«Վայելիր ամառը Յունիբանկի և Mastercard-ի հետ» արշավին կարող են մասնակցել.   

  • ամսական մրցանակի համար՝ 01.05.2023թ.-ից մինչև 31.07.2023թ. ներառյալ Յունիբանկում Mastercard տեսակի քարտ ձևակերպած և Արշավի ընթացքում ամսական 30 000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ գնումներ կամ վճարումներ կատարած /ներառյալ՝ օնլայն/ ֆիզիկական անձինք,
  • գլխավոր մրցանակի համար՝ 01.05.2023թ.-ից մինչև 31.07.2023թ. ներառյալ Յունիբանկում Mastercard տեսակի քարտ ձևակերպած և Արշավի ավարտին 100 000 ՀՀ դրամ և ավելի գումարի անկանխիկ գնումներ կամ վճարումներ կատարած /ներառյալ՝ օնլայն/ ֆիզիկական անձինք:
Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կամփոփվեն նախորդող ամսվա արդյունքները և կորոշվեն մրցանակակիրները: Մրցանակների  հանձնումն իրականացվելու է բանկի գլխամասային գրասենյակում:

Արշավի մասնակիցների միջև հաղթողներն ընտրվելու են պատահականության սկզբունքով: Մրցանակի արժանացած մասնակիցներն այդ մասին կտեղեկացվեն հեռախոսազանգի միջոցով:
Mastercard քարտ ձևակերպելու համար ահնրաժեշտ է դիմել Յունիբանկի 54 մասնաճյուղերից որևէ մեկը:

Տարեցտարի Հայաստանում անկանխիկ վճարումները գնալով ավելի մեծ մասսայականություն են վայելում։ Ապրանքների և ծառայությունների համար վճարելու այս եղանակը հեշտ է և հարմար: Յունիբանկը կշարունակի խրախուսել հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ՝ առաջարկելով տարբեր արտոնություններով քարտեր և կատարելագործելով UNIMobile հավելվածը, որը կարելի է ներբեռնել App Store-ից և Google Play-ից։

Արշավի կանոններին և պայմաններին ծանոթացեք այստեղ:

Յունիբանկում գործում է քարտապանների շուրջօրյա աջակցության ծառայություն, որին կարելի է դիմել +374 10 555 385; +374 55 025 385 WhatsApp/Viber համարներով:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` (+37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին
    Հայտարարություն հրապարակային առաջարկի մասին
  • «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
    «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
  • Հայտարարություն «Գավառ», «Արին Բերդ» և «Նորագավիթ» մասնաճյուղերի վերաբերյալ
    Հայտարարություն «Գավառ», «Արին Բերդ» և «Նորագավիթ» մասնաճյուղերի վերաբերյալ
  • Յունիբանկը անդամակցել է Ֆրանսիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատին
    Յունիբանկը անդամակցել է Ֆրանսիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատին
  • Փոփոխություն Յունիբանկի սակագներում 26.04.2023թ.-ից
    Փոփոխություն Յունիբանկի սակագներում 26.04.2023թ.-ից
  • Գուրգեն Ղուկասյան. Յունիբանկի հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 5 անգամ
    Գուրգեն Ղուկասյան. Յունիբանկի հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 5 անգամ
Տեսնել բոլորը