Բացվել է Յունիբանկի նոր «Մխչյան» մասնաճյուղը

18.07.2023

Բացվել է Յունիբանկի նոր «Մխչյան» մասնաճյուղը

Արարատի մարզում՝ Մխչյան-Հովտաշեն 1 հասցեում, բացվել է Յունիբանկի «Մխչյան» մասնաճյուղը, որը հաճախորդներին կսպասարկի երկարացված ռեժիմով և կաշխատի նաև շաբաթ օրերին:  
Նոր մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝

  • երկուշաբթի-ուրբաթ ՝ ժամը 9.30-18.00,
  • շաբաթ՝ ժամը 9.30-14.00, կիրակի՝  հանգստյան օր:
«Նորաբաց մասնաճյուղը գտնվում է ԱՐԱՐԱՏ ԱՎՏՈ ՍԻԹԻ ավտոշուկայի տարածքում, որտեղ իրականացվում են ավտոմեքենաների առքուվաճառքի, ինչպես նաև մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթներ: Բնականաբար այստեղ առկա էր բանկային ծառայությունների մատուցման անհրաժեշտություն: Այսուհետ հաճախորդները կարող են բոլոր բանկային գործարքները կատարել մեկ տեղում՝ արագ և հարմար սպասարկվելով մասնաճյուղում»,- նշեց Յունիբանկի Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:  
«Մխչյան» մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և ֆիզիկական ու իրավաբանական անձանց տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները: Հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով, ինչպես նաև վճարային տերմինալով՝  ինքնասպասարկման համար:  

Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատաժամերին կարող եք ծանոթանալ «Մասնաճյուղային ցանց» էջում:
 
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկը գործարկել է փոխանցումներ արտասահմանյան բանկերի Visa քարտերին
    Յունիբանկը գործարկել է փոխանցումներ արտասահմանյան բանկերի Visa քարտերին
  • «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
    «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարություն
  • Վաղինակ Ստեփանյանը նշանակվել է Յունիբանկի վարչության նախագահի տեղակալ նախագծերի և ստանդարտների ներդրման գծով
    Վաղինակ Ստեփանյանը նշանակվել է Յունիբանկի վարչության նախագահի տեղակալ նախագծերի և ստանդարտների ներդրման գծով
  • Վերանորոգման աշխատանքների պատճառով Յունիբանկի «Աջափնյակ» մասնաճյուղը ժամանակավորապես սպասարկում չի իրականացնի
    Վերանորոգման աշխատանքների պատճառով Յունիբանկի «Աջափնյակ» մասնաճյուղը ժամանակավորապես սպասարկում չի իրականացնի
  • Տեխնիկական աշխատանքներն ավարտված են
    Տեխնիկական աշխատանքներն ավարտված են
  • 18.06.23թ.-ին ժամը 10:00-ից UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը և «Զվարթնոց» մասնաճյուղը ժամանակավորապես չեն իրականացնի հաճախորդների սպասարկում
    18.06.23թ.-ին ժամը 10:00-ից UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը և «Զվարթնոց» մասնաճյուղը ժամանակավորապես չեն իրականացնի հաճախորդների սպասարկում
Տեսնել բոլորը