Յունիբանկն անգրավ բիզնես վարկի նախահաստատումն իրականացնում է հինգ րոպեում
Փոքր բիզնեսը գնալով զարգանում է, և անընդհատ առաջանում է ազատ դրամական միջոցների պահանջ: Գումարը ձեռներեցներին պետք է հիմնական և շրջանառու միջոցների համալրման, արտադրության արդիականացման և այլ բիզնես նպատակների համար: «Միկրո էքսպրես» վարկը մշակված է հատուկ նման դեպքերի համար:
«Փոքր բիզնեսի վարկավորումն ունի իր առանձնահատկությունները, որոնք մենք հաշվի ենք առել Միկրո Էքսպրես վարկատեսակում: Այդ կերպ մենք մեծացնում ենք վարկային միջոցների հասանելիության մակարդակը փոքր բիզնեսի համար՝ էապես տնտեսելով ոչ միայն ձեռներեցների ժամանակը, այլ նաև ծախսերը», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը։ «Միկրո էքսպրես» վարկը տրամադրվում է առանց գրավի ապահովվածության, ինչը նշանակում է, որ հաճախորդը չի կատարում նոտարական, կադաստրային և գրավի ապահովագրության հետ կապված ծախսեր:
«Միկրո էքսպրես» բիզնես վարկը տրամադրվում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով մինչև 60 ամիս ժամկետով՝ սկսած 9.5% տարեկան տոկոսադրույքից: Վարկի գումարը կազմում է մինչև 5 մլն դրամ:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` (+37410) 59 55 55: