Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ավարտեց 1 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Թեև թողարկման ազդագրով տեղաբաշխումը նախատեսվում էր ավարտել այս տարվա հոկտեմբերի 6-ին, բնակչության կողմից պարտատոմսերը ձեռքբերվեցին յոթօրյա ժամկետում:
Պարտատոմսերի պահանջարկն էապես գերազանցեց առաջարկը, ինչը ևս մեկ անգամ փաստում է Յունիբանկի հանդեպ բնակչության վստահության բարձր մակարդակը:
Թողարկված 1 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում: Պարտատոսմերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:
Պարտատոմսերի հիմնական առավելություններն են.
- բարձր եկամուտը, որը հարկման ենթակա չէ,
- ապահովվածությունը. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Փոփոխություններ Յունիբանկի սակագներում 25.09.2023թ.-ից11.09.2023 Տեսնել ավելին -
Յունիբանկը թողարկել է 11% և 5% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր05.09.2023 Տեսնել ավելին -
Յունիբանկն անգրավ բիզնես վարկի նախահաստատումն իրականացնում է հինգ րոպեում31.08.2023 Տեսնել ավելին -
Մեսրոպ Հակոբյան. Յունիբանկի վարկային պորտֆելի ավելի քան 85%-ը համապատասխանում է «կանաչ» ֆինանսավորմանը18.08.2023 Տեսնել ավելին -
Օգոստոսի 1-ին ժամը 18:00-18:30 UNIMobile հավելվածով և Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգով գործարքներ կատարել հնարավոր չի լինի01.08.2023 Տեսնել ավելին -
Հուլիսի 30-ին ժամը 11:00-16:00 UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը և «Զվարթնոց» մասնաճյուղը չեն իրականացնի հաճախորդների սպասարկում28.07.2023 Տեսնել ավելին