Յունիբանկը թողարկել է 10.75% եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր

06.10.2023

Յունիբանկը թողարկել է 10.75% եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր

Հաշվի առնելով բնակչության կողմից իր պարտատոմսերի նկատմամբ մեծ պահանջարկը՝  Յունիբանկն իրականացրել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի նոր թողարկում: Մինչև 2023թ.-ի նոյեմբերի 3-ը բանկը նախատեսում է տեղաբաշխել 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր՝  10.75% տարեկան եկամտաբերությամբ: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը վճարվելու է եռամսյակը մեկ:

Պարտատոմսերի հիմնական առավելություններն են բարձր եկամուտն ու   պահովվածությունը: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Եվս կարևոր առավելություն է, որ պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ:
 
Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 50 մասնաճյուղերից ցանկացածում:

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը /գրանցված 30.08.2023թ.N 1/434Ա) և թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:

Ներդրողը կարող է ձեռք բերել Ծրագրային ազդագիրը և վերջնական պայմանները թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում (հասցեները տես այստեղ), իսկ էլեկտրոնային պատճենը կայքի «Պարտատոմսեր» բաժնում:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Յունիբանկն առաջարկում է բիզնես վարկեր առանց գրավի և երաշխավորի
    Յունիբանկն առաջարկում է բիզնես վարկեր առանց գրավի և երաշխավորի
  • Անվճար քարտերի և հաշվի բացում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար
    Անվճար քարտերի և հաշվի բացում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար
  • Տեխնիկական աշխատանքներն ավարտված են
    Տեխնիկական աշխատանքներն ավարտված են
  • 30.09.23թ. ժամը 10:00-ից UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը, «Զվարթնոց», «Մխչյան» և «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղերը ժամանակավորապես չեն իրականացնի հաճախորդների սպասարկում
    30.09.23թ. ժամը 10:00-ից UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը, «Զվարթնոց», «Մխչյան» և «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղերը ժամանակավորապես չեն իրականացնի հաճախորդների սպասարկում
  • Հոկտեմբերին Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը
    Հոկտեմբերին Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը
  • Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց 1 մլրդ ՀՀ դրամի և 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերը
    Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց 1 մլրդ ՀՀ դրամի և 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերը
Տեսնել բոլորը