2023թ. հոկտեմբերի 26-29-ը Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը, որին կմասնակցեն տարբեր երկրների առաջատար բանկերի, վճարային համակարգերի, ֆինտեխ կազմակերպությունների, ստարտափների, մասնագիտացված ասոցիացիաների ավելի քան 150 ներկայացուցիչներ:
Փորձագետները կքննարկեն ֆինանսական ոլորտի թվային վերափոխման միտումները և ապագա տեխնոլոգիաները, ինչպես նաև
նորարարությունները բիզնեսում արդյունավետ ինտեգրելու լավագույն փորձը:
Համաժողովն անցկացվում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Kwikpay միջազգային վճարային համակարգի աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցում:
FINTECH360 ծրագրում ներառված են ելույթներ և պանելային քննարկումներ ամենաարդիական թեմաներով.
- Հաճախորդների թվային պրոֆիլներ: Ինչպե՞ս է onboarding-ը լուծում թվային բիզնեսի խնդիրները:
- Հաճախորդների հավատարմության կառավարում, բանկային էկոհամակարգեր և BNPL ծառայություններ:
- Մոբայլ հավելվածներ՝ բրոքերային ծառայությունների և ներդրումների համար:
- Open Banking և Open API:
- Կիբերանվտանգություն և անձնական տվյալների պաշտպանություն:
- Միջսահմանային դրամական փոխանցումներ և վճարումներ. նոր ռազմավարություններ:
- Ինչպե՞ս է Web 3.0-ն ազդում թվային հասանելիության վրա: Բլոկչեյն և NFT շուկաների զարգացումը:
- e-Commerce. հիմնական շարժիչ ուժը և աճի հեռանկարները:
- ESG և անցում դեպի կանաչ ֆինանսներ, climate finance:
- Թվային բանկ ՓՄՁ-ների համար:
Համաժողովի ծրագիրն ավանդաբար ներառում է գործնական և ժամանցային մասերը։ Մասնակիցներին սպասվում են հետաքրքիր ուղևորություններ Հայաստանի տեսարժան վայրեր և, իհարկե, ազգային ճաշատեսակների համտեսում: Մշակութային ծրագրում ներառված է նաև հայտնի երգիչ Վալերի Մելաձեի ելույթը համաժողովի գլխավոր հովանավոր Յունիբանկի 22-ամյակի տոնակատարությանը:
Համաժողովի ծրագրի և գրանցման համար այցելեք fintech360.io կայքը:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց 1 մլրդ ՀՀ դրամի և 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերը13.09.2023 Տեսնել ավելին -
Փոփոխություններ Յունիբանկի սակագներում 25.09.2023թ.-ից11.09.2023 Տեսնել ավելին -
Յունիբանկը թողարկել է 11% և 5% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր05.09.2023 Տեսնել ավելին -
Յունիբանկն անգրավ բիզնես վարկի նախահաստատումն իրականացնում է հինգ րոպեում31.08.2023 Տեսնել ավելին -
Մեսրոպ Հակոբյան. Յունիբանկի վարկային պորտֆելի ավելի քան 85%-ը համապատասխանում է «կանաչ» ֆինանսավորմանը18.08.2023 Տեսնել ավելին -
Օգոստոսի 1-ին ժամը 18:00-18:30 UNIMobile հավելվածով և Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգով գործարքներ կատարել հնարավոր չի լինի01.08.2023 Տեսնել ավելին