Յունիբանկը միացել է անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին: Կենսաթոշակը կամ նպաստը Յունիբանկի թողարկած քարտերով ստացող շահառուների կողմից ս.թ. սեպտեմբերի 7-ից հետո կատարված անկանխիկ գործարքներից կձևավորվի հետվճար, որը կփոխանցվի մինչև հոկտեմբերի 25-ը։
Կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։ Հետվճարը գործում է նաև այն դեպքում, եթե կոմունալ վճարումները կատարվել են քարտը թողարկած բանկոմատների կամ բանկի մոբայլ հավելվածի միջոցով։
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը թողարկել է 10.75% եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր06.10.2023 Տեսնել ավելին -
Յունիբանկն առաջարկում է բիզնես վարկեր առանց գրավի և երաշխավորի06.10.2023 Տեսնել ավելին -
Անվճար քարտերի և հաշվի բացում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար02.10.2023 Տեսնել ավելին -
Տեխնիկական աշխատանքներն ավարտված են30.09.2023 Տեսնել ավելին -
30.09.23թ. ժամը 10:00-ից UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը, «Զվարթնոց», «Մխչյան» և «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղերը ժամանակավորապես չեն իրականացնի հաճախորդների սպասարկում29.09.2023 Տեսնել ավելին -
Հոկտեմբերին Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը14.09.2023 Տեսնել ավելին