Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցի մոտ 200 ներկայացուցիչ տարբեր երկրներից

23.10.2023

Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցի մոտ 200 ներկայացուցիչ տարբեր երկրներից

2023թ.-ի հոկտեմբերի 26-29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լեհաստանից, Տաջիկստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Չինաստանից, ԱՄԷ-ից և այլ երկրներից ժամանած մոտ 200 ներկայացուցիչներ:

Համաժողովն անցկացվում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Kwikpay վճարային համակարգի աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցում: Այս տարի  FINTECH360-ի գլխավոր գործընկերն է NABIX ընկերությունը:  

Փորձագետները կքննարկեն ժամանակակից ֆինանսական ոլորտի ռազմավարությունը, բանկային էկոհամակարգերը և BNPL ծառայությունները, վճարային համակարգերի ծառայությունների զարգացման հեռանկարները, բանկերի էվոլյուցիան և թվային ակտիվները, open banking-ը, CBDC, e-Commerce-ը, բրոքերային ծառայությունների զարգացումն ու ներդրումների համար նախատեսված մոբայլ հավելվածները, UI/UX, կանաչ ֆինանսավորումն ու ESG-ին:

Համաժողովի ծրագիրը ներառում է ելույթներ, շնորհանդեսներ և պանելային քննարկումներ, ինչպես նաև մշակութային միջոցառումներ: Մասնակիցներին սպասվում են հետաքրքիր ուղևորություններ Հայաստանի տեսարժան վայրեր և ազգային ճաշատեսակների համտեսում: Մշակութային ծրագրում ներառված է նաև հայտնի երգիչ Վալերի Մելաձեի ելույթը համաժողովի գլխավոր հովանավոր Յունիբանկի 22-ամյակին նվիրված երեկոյին:

Համաժողովի մանրամասն ծրագիրը՝ fintech360.io https://fintech360.io/

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Տեխնիկական աշխատանքներն ավարտված են
    Տեխնիկական աշխատանքներն ավարտված են
  • 13.10.23թ. ժամը 10:00-10:30 Յունիբանկի քարտերով և մոբայլ հավելվածով գործարքներ չեն իրականացվի
    13.10.23թ. ժամը 10:00-10:30 Յունիբանկի քարտերով և մոբայլ հավելվածով գործարքներ չեն իրականացվի
  • Յունիբանկը միացել է անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին
    Յունիբանկը միացել է անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրին
  • Յունիբանկը թողարկել է 10.75% եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր
    Յունիբանկը թողարկել է 10.75% եկամտաբերությամբ դրամային պարտատոմսեր
  • Յունիբանկն առաջարկում է բիզնես վարկեր առանց գրավի և երաշխավորի
    Յունիբանկն առաջարկում է բիզնես վարկեր առանց գրավի և երաշխավորի
  • Անվճար քարտերի և հաշվի բացում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար
    Անվճար քարտերի և հաշվի բացում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար
Տեսնել բոլորը