Յունիբանկը դարձել է BACEE-ի անդամ

31.05.2024

Յունիբանկը դարձել է BACEE-ի անդամ

«Յունիբանկ» ԲԲԸ-ն միացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիային (BACEE), ինչը բանկին հնարավորություն է տալիս մասնակցել BACEE-ի տարբեր միջոցառումներին, այդ թվում՝ համաժողովներին և վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաև օգտվել տեղեկատվության և տվյալների եզակի բազայից:

«Մենք ուրախ ենք BACEE-ի հետ մեր համագործակցության և առաջադեմ պրակտիկաներից ու լուծումներից օգտվելու հնարավորության համար: Յունիբանկը մտադիր է ամրապնդել իր գործարար կապերն արտասահմանյան բանկերի հետ և ընդլայնել իր գործունեությունը միջազգային շուկաներում»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

BACEE-ի առաջնային նպատակն է՝ զարգացնել գործարար հարաբերություններն իր անդամ բանկերի և նրանց եվրոպական և համաշխարհային գործընկերների միջև:

«BACEE-ն ուրախ է համագործակցել Յունիբանկի հետ և նպաստել Հայաստանում բանկային համակարգի հետագա զարգացմանը։ Հուսով ենք, որ BACEE-ին անդամակցությունը բանկի համար նոր հնարավորություններ կբացի միջազգային շուկաներում»,- ընդգծել է BACEE-ի գլխավոր քարտուղար Իշտվան Լենգյելը:

Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Արարատ Ղուկասյան. Յունիբանկը հնարավորություն է տալիս ներդնել աշխարհի խոշորագույն բորսաներում
    Արարատ Ղուկասյան. Յունիբանկը հնարավորություն է տալիս ներդնել աշխարհի խոշորագույն բորսաներում
  • Փոփոխություն «Մխչյան» մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկում
    Փոփոխություն «Մխչյան» մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկում
  • Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը ժամանակավորապես հաճախորդների սպասարկում չի իրականացնի
    Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը ժամանակավորապես հաճախորդների սպասարկում չի իրականացնի
  • Փոփոխություն «Մոսկվա» մասնաճյուղի աշխատաժամերում մայիսի 15-ից
    Փոփոխություն «Մոսկվա» մասնաճյուղի աշխատաժամերում մայիսի 15-ից
  • Յունիբանկի բաժնետերերի 2023թ. տարեկան ընդհանուր ժողովի կայացրած որոշումների վերաբերյալ
    Յունիբանկի բաժնետերերի 2023թ. տարեկան ընդհանուր ժողովի կայացրած որոշումների վերաբերյալ
  • Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
    Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Տեսնել բոլորը