Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու

19.06.2024

Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու

Ավելի դիպուկ, ավելի բարձր, ավելի արագ. այս կարգախոսի ներքո կայացավ Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավի եզրափակիչ միջոցառումը: Յունիբանկի 12 Visa քարտապաններ արշավի եզրափակիչ փուլում հաղթահարեցին տարբեր մարզական փորձություններ: Ամենաբարձր միավորներ հավաքած երկու մասնակիցները ստացան արշավի գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը և փակման հանդիսավոր արարողությանը դիտելու համար: 

Յունիբանկի և Visa-ի համատեղ արշավը մեկնարկել էր 2024 թվականի մարտին: Յուրաքանչյուր ամիս բանկի քարտապանները հնարավորություն ունեցան շահելու   օլիմպիական խորհրդանիշներով հուշանվերներ, օլիմպիական դիզայնով Visa քարտեր և դրամական մրցանակներ: Արշավին մասնակցելու համար Յունիբանկի Visa քարտապանները պետք է ամսական կատարեին 50 000 դրամ և ավելի անկանխիկ վճարումներ:

«Շատ գոհ եմ Յունիբանկից: Ամենալավագույն բանկերից մեկն է Հայաստանում՝ իր առաջարկներով, սպասարկման որակով։ Շատ քչերին է հաջողվում մեկնել օլիմպիական խաղերին՝ որպես երկրպագու։ Իմ կարծիքով սա լավագույն նվերներից մեկն է, կնոջս հետ սիրով կմեկնենք Փարիզ», - նշեց արշավի առաջին հաղթող Դավիթ Թովմասյանը:

Օլիմպիական խաղերը հենց Փարիզում դիտելու հնարավորություն ստացավ նաև Նարեկ Երիցյանը։ «Մոտ 4 տարի է Յունիբանկի հաճախորդ եմ: Հաճելի անակնկալ էր: Ես միշտ ուրախացել եմ մեր հայ մարզիկների հաղթանակներով, ու հիանալի կլինի նրանց կողքին լինել Փարիզում և կիսել այդ ուրախությունը», - նշեց արշավի երկրորդ հաղթող Նարեկ Երիցյանը:

Արշավի հաղթողներին ուղեգրերը հանձնեցին Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող մարզիկները՝ ըմբիշ Արսեն Հարությունյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:   




Տեղեկատու կենտրոն` +374 10 59 55 55
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Սեյրան Սարգսյան. UBPAY հայաստանյան համակարգն առաջարկում է արագ, ապահով եւ մատչելի դրամական փոխանցումներ
    Սեյրան Սարգսյան. UBPAY հայաստանյան համակարգն առաջարկում է արագ, ապահով եւ մատչելի դրամական փոխանցումներ
  • Յունիբանկը դարձել է BACEE-ի անդամ
    Յունիբանկը դարձել է BACEE-ի անդամ
  • Արարատ Ղուկասյան. Յունիբանկը հնարավորություն է տալիս ներդնել աշխարհի խոշորագույն բորսաներում
    Արարատ Ղուկասյան. Յունիբանկը հնարավորություն է տալիս ներդնել աշխարհի խոշորագույն բորսաներում
  • Փոփոխություն «Մխչյան» մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկում
    Փոփոխություն «Մխչյան» մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկում
  • Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը ժամանակավորապես հաճախորդների սպասարկում չի իրականացնի
    Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը ժամանակավորապես հաճախորդների սպասարկում չի իրականացնի
  • Փոփոխություն «Մոսկվա» մասնաճյուղի աշխատաժամերում մայիսի 15-ից
    Փոփոխություն «Մոսկվա» մասնաճյուղի աշխատաժամերում մայիսի 15-ից
Տեսնել բոլորը