Յունիբանկը թողարկել է դրամային և դոլարային պարտատոմսեր, համապատասխանաբար, 9.75% և 5% տարեկան եկամտաբերությամբ: Դրամային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 2 մլրդ ՀՀ դրամ, դոլարային պարտատոմսերինը՝ 5 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը սահմանվել է 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:
Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում: Թողարկման տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 09.09.2024թ.: Տեղաբաշխման և ցուցակման ավարտից հետո պարտատոմսերը շրջանառվելու են երկրորդային շուկայում՝ AMX Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Ծրագրային ազդագիրը (գրանցված է 05.06.2024թ. թիվ 1/204 Ա), դրա լրացումները և սույն թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:
Ներդրողը կարող է ձեռք բերել Ծրագրային ազդագիրը, դրա լրացումները և վերջնական պայմանները թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում (հասցեները տես այստեղ), իսկ էլեկտրոնային պատճենը կայքի «Պարտատոմսեր» բաժնում:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Բացվեց Յունիբանկի «Բայրոն» մասնաճյուղը08.07.2024 Տեսնել ավելին -
Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից01.07.2024 Տեսնել ավելին -
Վերաբացվել է Յունիբանկի «Աջափնյակ» մասնաճյուղը01.07.2024 Տեսնել ավելին -
01.07.24թ.-ից «Մխչյան» մասնաճյուղը կդադարեցնի իր գործունեությունը28.06.2024 Տեսնել ավելին -
Moody's գործակալությունը բարելավել է Յունիբանկի հեռանկարը` սահմանելով այն «դրական»27.06.2024 Տեսնել ավելին -
Յունիբանկը միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային26.06.2024 Տեսնել ավելին