Յունիբանկը և Visa-ն իրականացնում են նոր համատեղ արշավ, որի շրջանակում բանկի քարտապանների միջև կխաղարկվեն արժեքավոր նվերներ: Արշավի գլխավոր մրցանակն է 7-օրյա ուղևորություն Թունիս երկու անձի համար:
Արշավին կարող են մասնակցել հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուր ամիս Յունիբանկի քարտով` Visa Direct-ի միջոցով արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին 100 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի փոխանցումներ կատարած հաճախորդները: Նշված գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջև պատահականության սկզբունքով ամսական կընտրվեն երեք մասնակիցներ, որոնց կհանձնվեն նվերներ:
Արշավի ընթացքում 1 000 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջև պատահականության սկզբունքով կընտրվի մեկ մասնակից, ում կտրամադրվի գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Թունիս:
Visa Direct փոխանցումները հասանելի են Յունիբանկի մոբայլ հավելվածում՝ UNIMobile-ում: Visa Direct-ի միջոցով հաշված րոպեների ընթացքում կարելի է կատարել փոխանցումներ արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին: Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է նշել միայն ստացողի անուն, ազգանունը և քարտի համարը:
UNIMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից և Google Play-ից։
Արշավի կանոններին և պայմաններին ծանոթացեք այստեղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` (+37410) 71 22 22, (+37410) 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց պարտատոմսերի դրամով և դոլարով թողարկումը22.07.2024 Տեսնել ավելին -
Յունիբանկը թողարկել է 9.75% եվ 5% եկամտաբերությամբ դրամային եվ դոլարային պարտատոմսեր09.07.2024 Տեսնել ավելին -
Բացվեց Յունիբանկի «Բայրոն» մասնաճյուղը08.07.2024 Տեսնել ավելին -
Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից01.07.2024 Տեսնել ավելին -
Վերաբացվել է Յունիբանկի «Աջափնյակ» մասնաճյուղը01.07.2024 Տեսնել ավելին -
01.07.24թ.-ից «Մխչյան» մասնաճյուղը կդադարեցնի իր գործունեությունը28.06.2024 Տեսնել ավելին