Պահպանեք ֆինանսական անվտանգության կանոնները

15.08.2024

Պահպանեք ֆինանսական անվտանգության կանոնները

Հարգելի հաճախորդներ,
մեկ անգամ ևս հորդորում ենք լինել զգոն և չտրամադրել բանկային տվյալներն այլ անձանց: Ֆինանսական զեղծարարությունից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության հիմնական կանոնները.
 
Մի՛ տրամադրեք բանկային քարտի բոլոր վավերապայմանները, այդ թվում՝ CVV/CVC կոդը, PIN կոդը, ժամկետն այլ անձանց, անգամ եթե դիմող անձը ներկայացել է որպես ձեզ սպասարկող բանկի աշխատակից:
 
Մի՛ տրամադրեք SMS-ով ստացված նույնականացման կոդերը:
 
Մուտք մի գործեք տարբեր նամակագրությունների միջոցով ստացված անհայտ և կասկածելի հղումներ, մի ակտիվացրեք չսպասված հաստատման կոդերը:
 
Մի՛ մուտքագրեք Ձեր քարտի տվյալներն WhatsApp, Viber, Messenger, Telegram և այլ հավելվածների միջոցով այլ անձանցից ստացված հղումներում:   
Եթե ստացել եք կասկածելի զանգ, նամակ կամ հաղորդագրություն՝ կապ հաստատեք Ձեզ սպասարկող բանկի հետ: Յունիբանկում գործում է քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն, որին կարող եք դիմել +374 10 555 385 հեռախոսահամարով:
 
Անհրաժեշտության դեպքում Դուք կարող եք բլոկավորել քարտը Յունիբանկի ձեր մոբայլ հավելվածում: Քարտը բլոկավորելու համար այցելեք «Քարտեր» բաժինը, ընտրեք անհրաժեշտ քարտը և սեղմեք «Քարտի բլոկավորում»: Հաստատելուց հետո ձեր քարտը կբլոկավորվի:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` (+37410) 71 22 22, (+37410) 59 55 55:

Նմանատիպ լուրեր

Տեսնել բոլորը
  • Վերաբացվել է Յունիբանկի «Բագրատունյաց» մասնաճյուղը
    Վերաբացվել է Յունիբանկի «Բագրատունյաց» մասնաճյուղը
  • Փոփոխություններ Յունիբանկի սակագներում 05.08.2024թ.-ից
    Փոփոխություններ Յունիբանկի սակագներում 05.08.2024թ.-ից
  • Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար
    Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար
  • Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց պարտատոմսերի դրամով և դոլարով թողարկումը
    Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց պարտատոմսերի դրամով և դոլարով թողարկումը
  • Յունիբանկը թողարկել է 9.75% եվ 5% եկամտաբերությամբ դրամային եվ դոլարային պարտատոմսեր
    Յունիբանկը թողարկել է 9.75% եվ 5% եկամտաբերությամբ դրամային եվ դոլարային պարտատոմսեր
  • Բացվեց Յունիբանկի «Բայրոն» մասնաճյուղը
    Բացվեց Յունիբանկի «Բայրոն» մասնաճյուղը
Տեսնել բոլորը