Վերաբացվեց Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը
«Աշտարակ» մասնաճյուղի նոր հասցեն է՝ Աշտարակ, Ն.Աշտարակեցու հրապարակ 1:
Հաճախորդների բարձր որակով սպասարկում ապահովելու համար Յունիբանկը փուլ առ փուլ արդիականացնում է մասնաճյուղային ցանցը: Հարմարավետ և ժամանակակից սպասարկման սրահը հնարավորություն կտա հաճախորդներին ստանալ ավելի արագ և որակյալ սպասարկում:
Վճարային տերմինալի միջոցով հաճախորդները կարող են սպասարկվել նաև ինքնուրույն` կատարելով հաշվի համալրում, վարկի մարում, կոմունալ և այլ վճարումներ:
Յունիբանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատաժամերին կարող եք ծանոթանալ կայքի «Մասնաճյուղային ցանց» և «Աշխատանքային ժամեր» էջերում:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` (+37410) 71 22 22, (+37410) 59 55 55: