ՀՀ Կառավարության 12.12.2024թ. թիվ 1990-Լ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» որոշման համաձայն` ՀՀ Կառավարության կողմից ս.թ. փետրվարի 1-ից իրականացվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման ծրագիր:
Ծրագրի շահառու
Ծրագրի շահառու կարող են ճանաչվել այն անձինք, ովքեր համապատասխանում են հետևյալ բոլոր պահանջներին.
- ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող անձ,
- աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագրի շրջանակներում աշխատանք կատարող (ծառայություններ մատուցող) ֆիզիկական անձ.
- 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերում կամ վարկային կազմակերպություններում, որպես վարկառու, ունեցած որևէ վարկ անհուսալի է, որի (որոնց) հանրագումարը (միայն վարկերի մայր գումարները դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1,000,000 ՀՀ դրամը (համարժեք արտարժույթը),
Անհուսալի դասով դասակարգված վարկային պարտավորությունը պետք է ունենա առնվազն 3 տարվա չընդհատվող վաղեմություն, այսինքն՝ առնվազն 3 տարի վարկը պետք է դասակարգած լինի անհուսալի դասով: - դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանդիսանում է աշխատող՝ ըստ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության:
Դիմումների ներկայացման կարգ
Սույն միջոցառման շահառու ճանաչվելու համար վարկառուն պետք է սահմանված կարգով ներկայացնի դիմում առցանց եղանակով կամ առձեռն, մասնավորապես՝
- առցանց եղանակով դիմում ներկայացնելու դեպքում մուտք է գործում
www.e-social.am կայքէջ, որտեղ ներկայացնում է դիմում՝ համապատասխան դաշտերում լրացնելով իր անունը, ազգանունը, հանրային ծառայության համարանիշը, տեղական բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև նշում է կատարում միջոցառման շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին.
- Միասնական սոցիալական ծառայությունում առձեռն դիմում ներկայացնելու դեպքում Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանումում ներկայացնում է նաև գրավոր համաձայնություն՝ իր վերաբերյալ նշված տվյալները մշակելու համար։
- Առցանց եղանակով ներկայացված դիմումը հաստատվում է դիմումատուի բջջային հեռախոսահամարի և սարքի կիրառմամբ՝ «Ես Եմ» նույնականացման հարթակի միջոցով, իսկ առձեռն դիմումը՝ դիմումատուի ստորագրությամբ։
Դիմումների ընդունման ժամկետ սահմանվել է 2026 թվականի հունվարի 31-ը։
Ծրագրի շահառու ճանաչվելու դեպքում
- Միջոցառման շրջանակում շահառուին տրվում է ֆինանսական աջակցություն՝ շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը։
- Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը կամ աջակցության դադարելը։
- Շահառու ճանաչվելու դեպքում Հարկադիր կատարման ծառայության կողմից շահառուի նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության կողմից ներկայացված հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում շահառուի աշխատավարձից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) բռնագանձվող գումարի չափը սահմանվում է 20% ՝ 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուն հաջորդող ամսվա 1-ից։
- Շահառուի աջակցությունից օգտվելու ամբողջ ժամանակահատվածի ընթացքում Շահառուի գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումները կասեցվում են՝ առանց դրանց նկատմամբ առկա արգելանքների վերացման։
- Ծրագրի շրջանակում անձը կարող է ճանաչվել շահառու միայն մեկ անգամ և չի կարող կրկին դիմել միջոցառման շահառու դառնալու համար։
- Շահառուի աջակցությունը դադարում է, եթե շահառու դառնալուց հետո 24 ամսվա ընթացքում, մինչև անհուսալի վարկի ամբողջական մարումը, 3 ամիս անընդմեջ դադարում է լինել աշխատող։ Տվյալ դեպքում Բանկը կարող է վերականգնել սույն ծրագրի շրջանակում ներված պարտավորությունները, եթե այդպիսիք եղել են։
Շահառուների աջակցության ցուցակը և աջակցության գումարները Միասնական սոցիալական ծառայությունը ամսեկան փոխանցելու է բանկերին և վարկային կազմակերպություններին:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց ստորադաս պարտատոմսերի տեղաբաշխումը11.02.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություններ «Prive Club» փաթեթի սպասարկման սակագներում 14.02.2025թ-ից03.02.2025 Տեսնել ավելին -
Հայտարարություն30.01.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություն Յունիբանկի «Ճկուն» ավանդատեսակում 13.02.2025թ.-ից27.01.2025 Տեսնել ավելին -
26.01.25թ. ժամը 10:00-ից մինչև 16:00 UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը, «Զվարթնոց» և «Դալմա» մասնաճյուղերը ժամանակավորապես չեն իրականացնի հաճախորդների սպասարկում24.01.2025 Տեսնել ավելին -
Նոր սակագին UNIMobile հավելվածում ՀՀ այլ բանկերի կողմից թողարկված քարտերից փոխանցումների համար21.01.2025 Տեսնել ավելին