Այս տարվա ապրիլի 16-19-ը Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: 120 մասնակից և 40 խոսնակ կքննարկեն ֆինտեխի զարգացման ամենաարդիական ուղղությունները:
FINTECH360-ին կմասնակցեն ներկայացուցիչներ առաջատար բանկերից և վճարային համակարգերից, հեռահաղորդակցության և ՏՏ ընկերություններից, ստարտափներից, մասնագիտացված ասոցիացիաներից:
Համաժողովի օրակարգի հիմնական թեմաներն են.
• AI-հավելվածները ֆինանսական ծառայություններում. հնարավորություններ և մարտահրավերներ:
• Բլոկչեյն, կրիպտոարժույթ, DeFi և թվային ակտիվներ. նորարարություններ և փոփոխություններ:
• Միջազգային դրամական փոխանցումների և վճարային համակարգերի զարգացում:
• Ինչպես է աճող հիպերանձնավորումը տրանսֆորմացնում հաճախորդների փորձը:
• FinTech լուծումներ բրոքերային գործունեությունում և կապիտալի շուկայում:
• Ապահովագրական շուկայի թվայնացում:
Համաժողովը կանցկացվի Holiday Inn Yerevan - Republic Square հյուրանոցում՝ Յունիբանկի, UBPay հայաստանյան դրամական փոխանցումների վճարահաշվարկային համակարգի և KWIKPAY վճարային համակարգի աջակցությամբ։
«FINTECH360 համաժողովը հիանալի հարթակ է դառնում է՝ ծանոթանալու նոր լուծումների, որոնք կարող են փոխակերպել ոչ միայն բանկային ոլորտը, այլև մարդկանց առօրյան: Մենք ակտիվորեն ներդնում ենք մոբայլ տեխնոլոգիաներ և թվային վճարումներ՝ հաճախորդների փորձը բարելավելու համար: Յունիբանկը ուրախությամբ աջակցում է ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում նորագույն միտումներին նվիրված FINTECH360 համաժողովի անցկացմանը և հրավիրում փորձագետներին քննարկելու, փոխանակվելու փորձով ու գաղափարներով, որոնք կարող են նպաստել ֆինանսական ոլորտի հետագա զարգացմանը»,- ասաց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։
FINTECH360-ի մասնակիցներին սպասվում է ոչ միայն հետաքրքիր գործնական ծրագիր, այլև նրանք կվայելեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք համաժողովին մասնակցությունն իսկապես վառ և հիշարժան կդարձնեն: Ծրագրված է այցելություն գեղատեսիլ Սևանա լիճ և վանք, նավակներով զբոսանք և, իհարկե, հայկական հյուրասիրություն:
Համաժողովի ծրագրին ծանոթանալու և գրանցվելու համար այցելեք fintech360.io կայքը:
Մինչև փետրվարի 28-ը գործում է արտոնյալ գրանցում` 10% զեղչ մասնակցության բոլոր փաթեթների համար:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Տեղեկատու հեռ.` +374 10 71 22 22, +374 10 59 55 55:
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
Հայտարարություն12.02.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկը ժամկետից շուտ ավարտեց ստորադաս պարտատոմսերի տեղաբաշխումը11.02.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություններ «Prive Club» փաթեթի սպասարկման սակագներում 14.02.2025թ-ից03.02.2025 Տեսնել ավելին -
Հայտարարություն30.01.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություն Յունիբանկի «Ճկուն» ավանդատեսակում 13.02.2025թ.-ից27.01.2025 Տեսնել ավելին -
26.01.25թ. ժամը 10:00-ից մինչև 16:00 UNIMobile հավելվածը, Ինտերնետ բանկ-Հաճախորդ համակարգը, «Զվարթնոց» և «Դալմա» մասնաճյուղերը ժամանակավորապես չեն իրականացնի հաճախորդների սպասարկում24.01.2025 Տեսնել ավելին