Յունիբանկ ԲԲԸ-ն առաջին անգամ Հայաստանում անցկացնում է իր ձևաչափով եզակի «Լավագույն ներդրող» մրցույթը, որի պատակն է զարգացնել ներդրումային մշակույթը և բարձրացնել ներդրողների ֆինանսական գրագիտությունը Հայաստանում:
Մրցույցի մասնակիցները հնարավորություն կունենան ավելացնել իրենց ակտիվները, ինչպես նաև արժեքավոր գիտելիքներ և փորձ ձեռք բերել: Մրցույթը կընդգծի նաև բանկի՝ ներդրումային միջավայրի և ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու, Հայաստանում ներդրումային նոր հնարավորություններ ստեղծելու ձգտումը։
«Լավագույն ներդրող»-ը կտևի երեք ամիս: Մրցույթին կմասնակցեն 20 ներդրողներ, որոնք Յունիբանկի իրենց բրոքերային հաշիվը կհամալրեն 2500 ԱՄՆ դոլարով (կամ համարժեք եվրոյով) և NYSE, NASDAQ բորսաներում երեք ամսվա ընթացքում կկատարեն S&P 500 ինդեքսում ընդգրկված ընկերությունների բաժնետոմսերի գնման առնվազն մեկ գործարք:
Մրցույթի ամփոփման արդյունքում կընտրվի 3 հաղթող․ եռկայում կընդգրկվեն այն մասնակիցներն ովքեր երեք ամսվա ընթացքում պորտֆելի ամենամեծ աճը կգրանցեն:
«Լավագույն ներդրող» մրցույթի հաղթողները կստանան՝
1-ին տեղ՝ BlackRock ընկերության բաժնետոմս (~$1000)
2-րդ տեղ՝ Berkshire Hathaway ընկերության բաժնետոմս (~ $500)
3-րդ տեղ՝ McDonald’s ընկերության բաժնետոմս (~$300)
Յունիբանկի աշխատակիցները մրցույթին մասնակցելու իրավունք չունեն: Մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ բանկային հաշիվներ Յունիբանկում, իսկ բոլոր գործարքները պետք է իրականացվեն միայն Unibank Invest բրոքերային հաշվով:
Հաղթելու դեպքում մասնակիցները շահույթ կստանան ոչ միայն իրենց ներդրումներից, այլև արժեքավոր մրցանակներից՝ աշխարհի խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի տեսքով։ Բացի այդ, բոլոր մասնակիցները կստանան նաև Յունիբանկի բաժնետոմսեր:
Այս նախաձեռնությամբ Unibank Invest-ը (Յունիբանկ ԲԲԸ) ցույց է տալիս, որ թեև Հայաստանում ոլորտը նոր է զարգանում, սակայն միջազգային ներդրումներն ավելի մատչելի են դառնում հայ ներդրողների համար:
Մրցույթին մասնակցելու համար կարող եք դիմել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3CCt3pT
Յունիբանկ ԲԲԸ-ն վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից:
Հավելյալ հարցերի համար կարող եք դիմել կապի հետևյալ միջոցներով՝
+374 10 71 22 59
+374 43 00 43 82 (Telegram)
Նմանատիպ լուրեր
Տեսնել բոլորը-
UNIMobile հավելվածը ժամանակավորապես անհասանելի է26.02.2025 Տեսնել ավելին -
Յունիբանկը թողարկել է 3.9 մլրդ դրամի բաժնետոմսեր24.02.2025 Տեսնել ավելին -
«Բանկ-Հաճախորդ» համակարգի սպասարկումը 20.02.2025թ-ից կդառնա անվճար04.02.2025 Տեսնել ավելին -
Փոփոխություններ սպասարկման սակագներում 05.03.2025թ-ից18.02.2025 Տեսնել ավելին -
Զգուշացեք զեղծարարներից14.02.2025 Տեսնել ավելին -
Ապրիլին Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը13.02.2025 Տեսնել ավելին